Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 10:27

Արմինֆո. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին: Նման կարծիքի է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:23

Արմինֆո.Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով "Էներգաիմպեքս" ՓԲԸ-ն լուծարելու ՀՀ կառավարության որոշմանը:

Պրոֆեսոր. Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը կապված է նաև Երևանի կողմից իրականացվող «անկլավային քաղաքականության» հետ
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 10:50

Արմինֆո. Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս-Հարավ» մեգանախագծից՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին: Այդ մասին իր հոդվածում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության ինստիտուտի (Հայաստան) նախագահ Վահե Դավթյանը:

Կարծիք. Ֆրանսիական էներգետիկ հսկայի ակտիվացումը Նախիջևանում պետք է դիտարկել նաև «Զանգեզուրյան միջանցքի» հնարավոր բացման հեռանկարի ներքո
 Շաբաթ, 21 Հոկտեմբերի 2023, 16:39

Արմինֆո.Ֆրանսիական առանցային ընկերություններից մեկը՝ էներգետիկ հսկա Total Energies-ը, 650 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ կկառուցի Նախիջևանում: Կայաններում արտադրված էլեկտրաէներգիան կարտահանվի Թուրքիա ու Եվրոպա: Այդ մասին հաղորդել է Ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը։

ԵՄ-ը Հայաստանին կոչ է անում միանալ Ադրբեջանից դեպի Ռումինիա էներգամալուխի նախագծին: Ամենայն հավանականությամբ՝ Զանգեզուրի միջանցքի երթուղով
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023, 12:20

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն,  մասնավորապես, ասվում է.

Փորձագետ. ՀԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է լրջորեն ազդել Հայաստանի էներգետիկ անվտանգության և, ընդհանրապես, ազգային անվտանգության վրա
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 12:33

Արմինֆո.Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում կոչ է հնչել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)՝ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է թուրքական "Անադոլու" գործակալությունը։

Վահե Դավթյան. "Մերձավորարևելյան միջանցքն" ավելի է հետ մղում, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" գործարկման հեռանկարը
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 18:59

Արմինֆո. G20-ի նիստում հայտարարված "Մերձավորարեւելյան միջանցքի" նախագիծը, հաշվի առնելով դրա լոգիստիկան, լուրջ վտանգ է թուրքական աշխարհառազմավարության համար։ Նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, անդրազգային միջազգային ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով նոր նախագծի հեռանկարները:

Փորձագետ. Հայաստանին սպառնում է կարգավիճակի էական նվազում՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 13:02

Արմինֆո.Հայաստանին սպառնում կարգավիճակի էական նվազում՝  որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, և հեռու չէ այն ժամը, երբ, չնայած ատոմակայանի, հիդրաէներգետիկ հարուստ ռեսուրսների և արևային էներգետիկայի զարգացման ներուժի առկայությանը, երկիրը կհայտնվի էլեկտրաէներգիայի նետտո-ներկրողի դերում: Նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, անդրազգային միջազգային ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ արձագանքելով ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի հայտարարություններին։

Վահե Դավթյան. Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքն առայժմ պատրաստ չէ նոր աշխարհատնտեսական կոնֆիգուրացիային
 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2022, 18:24

Արմինֆո.Հայաստանի տարածքով "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման անհրաժեշտության մասին Հնդկաստանից պարբերաբար հնչող հայտարարությունները լիովին տեղավորվում են Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում։  ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել անդրազգային միջազգային ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:

«Սև ծով-Պարսից ծոց-Հնդկական օվկիանոս» մեգանախագծին Հայաստանի լիարժեք ինտեգրումն էապես կզսպեր Բաքվի ագրեսիան. Քաղաքագետ
 Ուրբաթ, 16 Սեպտեմբերի 2022, 10:22

Արմինֆո.2020 թ. նոյեմբերից ի վեր ասիական երկու առանցքային ակտորներ՝ Իրանն ու Հնդկաստանը օգնության ձեռք են մեկնում Հայաստանին՝ "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքում մեզ կարևոր կարգավիճակ առաջարկելով։ Օգնության ձեռքը, սակայն, մնաց օդում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:

Փորձագետ. Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ նոր էներգետիկ գործարքը Հարավային Կովկասի երկրների շահերը չի շոշափում
 Երկուշաբթի, 25 Հուլիսի 2022, 10:43

Արմինֆո. Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ նոր էներգետիկ գործարքը, առաջին հերթին, ուղղված է ասիական շուկաներ ածխաջրածինների մատակարարումների ավելացմանը, որտեղ էներգակիրների նկատմամբ պահանջարկը տարեցտարի աճում է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

Փորձագետ. Հայաստանի առջեւ նոր աշխարհատնտեսական հեռանկարներ են բացվում
 Ուրբաթ, 22 Ապրիլի 2022, 12:39

Արմինֆո. ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ծրագրվող ստորագրումը խոսում է ուկրաինական իրադարձությունների սկզբից արդեն իսկ իրականացվող տնտեսական վերատեղաբաշխման ռազմավարությունն էլ ավելի ընդլայնելու Մոսկվայի ձգտման մասին։ Ինչն, անկասկած, նոր աշխարհատնտեսական հնարավորություններ է բացում նաև Հայաստանի առջև, որոնք կարելի է եւ պետք է օգտագործել: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, ք.գ.դ. Վահե Դավթյանը։

Կանխաատեսում. "Հյուսիս-Հարավ" նախագծին մասնակցության ձախողումը Հայաստանի համար հղի է ոչ միայն աշխարհատնտեսական, այլեւ ներքին սպառնալիքներով
 Երեթշաբթի, 22 Մարտի 2022, 18:12

Արմինֆո. Հայաստանը հետևողականորեն և մեթոդաբար դուրս է մղվում "Հյուսիս-հարավ" էներգետիկ միջանցքի նախագծից։ Իսկ, հաշվի առնելով տրանսպորտային-հաղորդակցային բաղադրիչի՝ էներգետիկականի նման անմխիթար վիճակը, նաև՝ "Հյուսիս-հարավ" ընդհանուր ռազմավարությունից։ ԱրմԻնֆո-ին  այդպիսի կարծիք է հայտնել անվտանգության հարցերի փորձագետ, ք.գ.դ.  Վահե Դավթյանը։

Կանխատեսում. Հայաստանում նավթամթերքը կարող է թանկանալ բացառապես ներքին, այլ ոչ թե արտաքին պատճառներով
 Ուրբաթ, 11 Մարտի 2022, 12:11

Արմինֆո. Էներգառեսուրսների միջազգային շուկաներում դիտվող և Ուկրաինայում պատերազմով պայմանավորված իրավիճակը չի ազդի Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացման վրա։ Գազը չի թանկանա, առաջին հերթին, այն պատճառով, որ Հայաստանն այն ձեռք է բերվում պայմանագրային, այլ ոչ թե սփոթային հիմունքով։

Փորձագետ. Հայաստանում էներգակիրների գների աճը իշխանության սխալ, չկշռադատված որոշումների հետեւանք է
 Չորեքշաբթի, 19 Հունվարի 2022, 12:26

Արմինֆո.Բաժանորդների կողմից սպառվող գազի սպասվող հերթական թանկացումը պայմանավորված է ոչ միայն գազի կալորիականությունը պայմանագրով նախատեսված նորմային համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

Փորձագետ. Էլեկտրաէներգիայի սակագների սպասվող բարձրացումը, ըստ էության, Հայաստանի էներգետիկ համակարգի ճգնաժամի հետեւանք է
 Երեթշաբթի, 21 Դեկտեմբերի 2021, 15:29

Արմինֆո. Էլեկտրաէներգիայի սակագների սպասվող բարձրացումը, ըստ էության, Հայաստանի էներգետիկ համակարգի ճգնաժամի հետևանք է։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

Փորձագետ. Եվրոպայում գազի գների ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացում
 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021, 12:07

Արմինֆո.Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար տեսականորեն նոր հնարավորություններ են բացում ռուսական գազի գործող գնի իջեցման ուղղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

Փորձագետ. Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին խոսակցությունները բաժակաճառերի շրջանակից դուրս չեն գալիս  
 Երեթշաբթի, 13 Ապրիլի 2021, 16:40

Արմինֆո.Այս փուլում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ խոսակցություններն ու քննարկումները դուրս չեն գալիս բաժակաճառերի շրջանակներից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Վարչապետ Փաշինյանի կողմից Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորության բարձրաձայնումը։

Կանխատեսում․ Հայաստանը մոտ ժամանակներս կբախվի Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ կոշտ մրցակցության
 Երեթշաբթի, 8 Սեպտեմբերի 2020, 13:37

Արմինֆո. Ադրբեջանական Azerenergy պետական ընկերության էլեկտրաէներգիայի՝ իրանական շուկայում հայտնվելը հղի է Հայաստանի համար որոշակի ռիսկերով ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը ։

Փորձագետ.  Այսօր ԵԱՏՄ-ում գազի միասնական  սակագներ չկան եւ չեն կարող լինել
 Երեթշաբթի, 19 Մայիսի 2020, 17:18

Արմինֆո. Մեկնաբանելով ԵԱՏՄ-ում գազի  միասնական սակագների ձևավորման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ հարկ է նշել, որ այսօր նման հարց միության օրակարգում չկա և չի կարող լինել՝ հաշվի առնելով էներգետիկ շուկաների զարգացման տարբեր մակարդակներն ու գործունեության տարբեր մոդելները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84