Արմինֆո.Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի սպառման։ Այս առաջարկն ընգրկում է YouTube, Netflix, Snapchat, TikTok ու այլ թոփ հավելվածներ։ «Բի Ֆրի 4000» փաթեթը ստեղծելիս ընկերությունը հիմնվել է բաժանորդների վարքագծի ուսումնասիրության վրա։
Այսօր ինտերնետի սպառման գերակշիռ մասը բաժին է հասնում տեսանյութերին ու ֆիլմերին։ Team-ի այս նոր փաթեթի ներառումները կբավարարեն, որպեսզի բաժանորդը կարողանա լիարժեք օգտվել բջջային ինտերնետից և անսահմանափակ վայելել ամենապահանջված վիդեո հավելվածները՝ չմտածելով ինտերնետի ծավալի սպառման մասին։
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2:
Փաթեթը հասանելի է և՛ կանխավճարային, և՛ հետվճարային հաշվարկման համակարգերում։ Այն ակտիվացնել հնարավոր է My Team հավելվածի միջոցով կամ *706# հրահանգով: Հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ այստեղից։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |