Արմինֆո.Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց։ Ազգային ժողովը մայիսի 2-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է "Բյուջետային համակարգի մասին" օրենքում կատարված փոփոխությունները:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի հավաստմամբ՝ գնահատման համակարգի ներդրման նպատակով վարչապետի որոշմամբ մշակվել և հաստատվել է պետական բյուջեի ծրագրերի արդյունավետության գնահատման համակարգի ներդրման հայեցակարգը, ինչպես նաև ծրագրերի կատարելիության գնահատման մեթոդական ցուցումները: Սակայն բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթացներ չեն իրականացվում, ինչը սահմանափակում է բյուջետային ծրագրերի արդյունավետությունն ու արդյունավետությունը գնահատելու կառավարության հնարավորությունները:
Բյուջետային ծրագրերի կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարևոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում և կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Փաստաթղթի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Մշտադիտարկման անցկացման կարգը ՀՀ կառավարության կողմից կհաստատվի օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում ֆինանսների նախարարության կողմից բյուջետային ծրագրերի կատարման արդյունավետությունը վերահսկելու լիազորությունները Պետական վերահսկողական ծառայությանը փոխանցելու ուղղությամբ։ Դրանով փորձ է արվում գործընթացն ավելի օպտիմալ կառավարել ։
Իր հերթին՝ Ֆինանսների նախարարությունն այս հարցում զբաղվելու է բացառապես վերլուծական աշխատանքով, որի հիմնական խնդիրը լինելու է նոր ծրագրերի արդյունավետության, դրանց կատարման և ձեռք բերված արդյունքների գնահատումը: Առաջին փուլում աշխատանքներն իրականացվելու են կենտրոնացված կարգով, թեև հետագայում չի բացառվում նաև այլ կառույցների միացումը:
Ներկայացված փաստաթուղթը, ինչպես ընդգծել է փոխնախարարը, համապատասխանում է կառավարության 2021-2026թթ. ծրագրին
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |