Արմինֆո.2024թ․-ի ապրիլի 1-ից սկսած IDBank-ի այն հաճախորդները, ովքեր ամրագրումներ կկատարեն GetTransfer առցանց հարթակում և բջջային հավելվածում ու կվճարեն IDBank-ի քարտերով, կստանան բացառիկ քեշբեքեր։
Քեշբեքի չափը կախված է IDBank-ի Ձեր քարտից, մասնավորապես՝
GetTransfer-ի միջոցով կարելի է հաշված րոպեների ընթացքում նախքան ուղևորությունն ամրագրել նախընտրելի մեքենան, ընտրել տեղափոխման վայրը, ժամը, պատվիրել ուղևորության համար անհրաժեշտ հավելյալ ծառայություններ՝ ցանկացած կարիքի համար։
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը։ Եթե Դուք հանդիսանում եք Բանկի քարտապան, ապա Դուք ավտոմատ կերպով մասնակցում եք արշավին և լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում։ Իսկ եթե դեռ չեք հանդիսանում IDBank-ի քարտապան, ապա Ձեր նախընտրած քարտը կարող եք ձեռք բերել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ առանց տնից դուրս գալու, վայրկյանների ընթացքում, կամ էլ IDBank-ի պաշտոնական կայքի միջոցով։
Վստահ ենք, որ արշավի շնորհիվ կկարողանաք խնայել ժամանակ և գումար, ինչպես նաև Ձեր ճամփորդության համար անհրաժեշտ ամրագրումները կատարել անխափան՝ անվտանգ ու շահավետ կերպով։
Արշավը գործում է մինչև 2024թ․-ի դեկտեմբերի 31-ը։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |