Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է ՀՀ-ում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները:
Կառավարության հաղորդագրության համաձայն, արդյունքում, գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը հանգեցնելու է պետբյուջեի ծախսերի կրճատում, հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին հսկիչ նշանների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսվարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա: Արդյունքում՝ կլինի դրոշմապիտակի միասնական ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև սպառում: Ապրանքների իսկության վերահսկումը կիրականացվի հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |