Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում։ Այդ մասին ասվում է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի տեսաուղերձում։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականից գործակալությունը կրկնապատկել է իր ներդրումները Հայաստանի տնտեսությունում։ "Դա ներառում է կանանց և երիտասարդների վերապատրաստում աշխատավայրում՝ նոր տնտեսության մեջ նրանց ավելի մրցունակ դարձնելու նպատակով, աշխատանք ՀՀ կառավարության հետ ՝ նոր նորմատիվ ակտերի ընդունման ուղղությամբ, որոնք բարելավում են ներդրումային միջավայրը՝ դրանց ներմուծումն ու արտահանումն ամրապնդելու համար: Այս ամենը տալիս է իր պտուղները, և մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը միայն վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 17 տոկոսով։ Ես հնարավորություն ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ը պատրաստվում է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել այդ կարևոր առաջընթացի զարգացման համար", - նշել Է Փաուերը։
Վերջում նա արձանագրել է, որ ԱՄՆ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ն, ԱՄՆ ժողովուրդը լի են վճռականությամբ՝ օգնելու Հայաստանին ցույց տալ, որ ժողովրդավարությունն իսկապես պտուղներ է տալիս:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |