Արմինֆո. 2023 թվականին Հայաստանի պաշտպանական գերատեսչության կարիքների համար ուղղվել է 526,047 մլրդ դրամ։ Այդ մասին մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով պաշտպանական գերատեսչության կողմից ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2023 թվականի կատարման հաշվետվությունը։
Ինչպես նշել է նախարարը, ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեով հաստատված հատկացումներն ավելացնել ևս 9,19 մլրդ դրամով: Այսպիսով, պաշտպանության ոլորտում 5 ծրագրերի իրականացմանն ուղղված ընդհանուր գումարը կազմել է 526,47 մլրդ դրամ։ Ընդ որում, այդ ծրագրերի կատարողականությունը 99,8 տոկոսի մակարդակում է։
"Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող պաշտպանական գերատեսչության միջոցառումների ցանկը բաղկացած է 14 առաջադրանքից, որոնք ներառում են 37 միջոցառում։ Դրանք, հիմնականում, կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում", - ասել է պաշտպանության նախարարը։ Այնուհետև նրա ելույթն անցել է փակ ռեժիմով։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |