Արմինֆո.Fly One Armenia ավիաընկերությունը գործարկում է ուղիղ չվերթներ Երևանից դեպի Լառնակա։ Այդ մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի՝ թռիչքները կմեկնարկեն 2023 թվականի մայիսին՝ շաբաթական երեք անգամ հաճախականությամբ. երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։
Տոմսերն արդեն հասանելի են ավիաընկերության flyone.am կայքում եւ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր ընկերությունների գրասենյակներում:
Հիշեցնենք, որ Fly One Armenia -ն հիմնադրվել է 2021 թվականին։ 2022 թվականին ընկերությունը դարձել է Հայաստանում ուղևորափոխադրումների առաջատար։ Ավիաընկերության օդային նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից։ Օդանավերը համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և անվտանգության EASA-ի բոլոր չափանիշներին
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |