Արմինֆո.Սև ուրբաթ-ի կապակցությամբ Կոնվերս Բանկը հայտարարում է Visa Classic և Mastercard Standard քարտերի տրամադրման արշավ՝ հնարավորություն տալով ոչ միայն արտոնյալ պայմաններով ստանալ այդ վճարային քարտերը, այլև, համապատասխան ընտրության դեպքում, մասնակցել Visa քարտապանների համար Google Pay-ով անկանխիկ գնումներից գումարի վերադարձի արշավին: Դրա շրջանակում Google Pay-ով վճարումներ կատարած առաջին 1000 ՀՀ ռեզիդենտ Visa քարտապանները կստանան cashback:
Բանկում մանրամասնել են, որ նոր առաջարկի շրջանակում՝ 25.11.22-28.11.22թթ Կոնվերս Բանկի Visa Classic կամ Mastercard Standard քարտեր կարելի է ստանալ սպասարկման տարեկան վճարի 50% նվազեցված արժեքով՝ քարտի գործողության ողջ ընթացքում, եթե դրանք պատվիրվեն Կոնվերս Մոբայլ հավելվածով: Հաճախորդները, որոնք չունեն Մոբայլ հավելված, կարող են այն ներբեռնել https://bit.ly/3tET4Nj հղումով:
Նշվել է նաև, որ առաջիկայում Բանկն իր քարտապանների համար հանդես կգա հետաքրքիր, նոր առաջարկներով ու խրախուսման արշավներով:
Մանրամասները՝ 010-511-211
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |