Արմինֆո. Ռուսական "Յանդեքս" կորպորացիան որոշում է կայացրել Հայաստանում բացել ԱՊՀ երկրներում ընկերության գործունեության համակարգման գրասենյակ: Այդ մասին ասվում է Investin.am կայքում:
Ըստ աղբյուրի, գրասենյակի բացման շնորհիվ Հայաստանում կստեղծվի շուրջ 400 աշխատատեղ:
Նշենք, որ «Յանդեքսը» անդրազգային ընկերություն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որը տիրապետում է համացանցում որոնման համանուն համակարգին, ինտերնետ պորտալին եւ վեբ- ծառայությունների մի քանի երկրներում: "Յանդեքս" որոնողական համակարգը աշխարհի որոնողական համակարգերի շարքում չորրորդն է՝ մշակվող հարցումների քանակով։
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |