Ուրբաթ, 1 Հուլիսի 2022 13:31
Ալինա Հովհաննիսյան

ԱՆԻՖ- ի ներդրումային կոմիտեի նախագահը դարձել է 250 միլիոն եվրոյի Plural վենչուրային ֆոնդի համահիմնադիր

ԱՆԻՖ- ի ներդրումային կոմիտեի նախագահը դարձել է 250 միլիոն եվրոյի Plural վենչուրային ֆոնդի համահիմնադիր

Արմինֆո.ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ պարոն Խալեդ Հելիոուին երեք այլ եվրոպացի ներդրողների հետ համահիմնադրել է 250 միլիոն եվրոյի վենչուրային ֆոնդ՝ նորաստեղծ ձեռնարկություններում ներդրումներ անելու նպատակով։

Խալեդ Հելիոուին ակտիվ ներդրող է, ով աջակցում է հստակ առաքելություն ունեցող նորաստեղծ ձեռնարկություններին, ինչպիսիք են Uber-ը (պարոն Հելիոուին հանդիսացել է ընկերության առաջին եվրոպական ներդրողը), Deliveroo- ն, Student.com-ը, Werlabs-ը, Soldo-ն, Upgraded-ը, Yumi- ն և Bolt-ը: Խալեդ Հելիոուի մասնակցությամբ այս՝ ֆինանսական աշխարհում նշանակալի իրադարձությանը անդրադարձել են ոլորտի առաջատար լրատվամիջոցները, ինչպիսիք են օրինակ Techcrunch-ը, որն ընդգծել է նաև պարոն Հելիոուիի մասնակցությունը ԱՆԻՖ-ում, և Financial Times-ը։ Այդ մասին ասվում է ֆոնդի հաղորդագրությունում՝ Financial Times-ի հոդվածին հղմամբ, որը ներկայացվում է  թարգմանաբար։

 

«Plural-ը գործարկում է 250 միլիոն եվրո արժողությամբ հիմնադրամ եվրոպական տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկությունների համար

 

Չորս եվրոպացի ձեռնարկատերեր հիմնել են 250 միլիոն եվրոյի ֆոնդ՝ աջակցելու տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկություններին տարածաշրջանում, ձգտելով կոտրել  ավանդական վենչուրային կապիտալի մոդելը՝ ստեղծելով գործընկերների միջև անմիջական ներդրումային հարթակ:

Plural կոչվող նոր ֆոնդի համահիմնադիրներն են Տաավետ Հինրիկուսը, միջազգային վճարումների Wise ընկերության համահիմնադիրը, Յան Հոգարտ, Songkick ընկերության համահիմնադիր, Սթեն Թամկիվի, Teleport-ի համահիմնադիր, և Bigpoint-ի նախկին գործադիր տնօրեն Խալեդ Հելիոուին:

Խումբը նպատակ ունի առաջիկա 18 ամիսների ընթացքում ներդրումներ կատարել ավելի քան 25 նորաստեղծ ձեռնարկություններում՝ վերցնելով նախնական փուլի բաժնետոմսեր 1-ից մինչև 10 միլիոն եվրո: Եթե հաջողվի, Plural-ը տասնյակ այլ ձեռնարկատերերի կներգրավի որպես ներդրողներ և ավելի մեծ միջոցներ կհավաքի եվրոպական ստարտափներին խթանելու համար:

 

Այս քայլը տեղի է ունենում տեխնոլոգիական անկման ժամանակ, որը ստիպել է շատ վենչուրային ընկերությունների նվազեցնել ներդրումները՝ մեկնաբանելով, որ դժվարացել է գնահատել ստարտափները, բաց ​​և մասնավոր շուկաներում տիրող ցնցումների պայմաններում:

 

Սակայն համահիմնադիր Հինրիկուսը, ով անցյալ տարի Wise-ը ներկայացրել էր Լոնդոնում, որը գնահատվել է մոտ 9 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ասում է, որ հիմնադրամը արձագանքն է Եվրոպայի ստարտափ հատվածի առաջընթացին, որը հասունանում է Սիլիկոնյան հովտի նման, երբ հաջողակ ձեռնարկատերերի մի սերնդին հաջորդում է մյուսը:

 

Օրինակ, նա ասում է, որ eBay-ի կողմից 2,6 միլիարդ դոլարով 2005 թվականին գնված տեսահեռախոսակապի ընկերության՝ էստոնական Skype-ի, ամենավաղ շրջանի աշխատակիցներից ոմանք Էստոնիայում հիմնել են այլ հաջողակ նորաստեղծ ընկերություններ, ինչպիսիք են Wise-ը և Bolt-ը։ Երկուսն էլ դարձան «միաեղջյուր» բիզնեսներ, որոնց արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:

 

Այժմ Էստոնիայում կա 10 «միաեղջյուր»  բիզնեսներ՝ այսինքն մեր բնակչության յուրաքանչյուր 130,000-ից մեկը, մինչդեռ Չինաստանում՝ 7 միլիոնից մեկը: Ստարտափներն իրենց ազդեցությունն են ունեցել Էստոնիայի ՀՆԱ-ի մակարդակի վրա։ Մենք ցանկանում ենք, որ սա տարածվի ամբողջ Եվրոպայում»,- ասել է Հինրիկուսը: Թեև տեխնոլոգիական ոլորտում ներկայիս անկումը կարող է ազդել կարճաժամկետ գնահատումների վրա, նա ասաց, որ դա չի փոխի երկարաժամկետ միտումները:

 

Plural-ի չորս ներդրումային գործընկերներից յուրաքանչյուրը, որոնք միասին ներդրել են Plural-ի կապիտալի ավելի քան 10%-ը, կգտնեն և կհովանավորեն գործարքներ առանց ներդրումային կոմիտեի պաշտոնական հաստատման:

 

Ֆոնդը նաև ակնկալում է մինչև տարեվերջ ներգրավել ընդհանուր առմամբ 10 ձեռներեցների՝ որպես ներդրող։ Եվրոպական վենչուրային ընկերությունների գործընկերների միայն 8%-ն էին ձեռներեցներ՝ համեմատած ԱՄՆ-ի համանման ֆոնդերի ավելի քան 50%-ի հետ:

 

Մրցակից վենչուրային կապիտալի ընկերությունները կասկածի տակ են դնում պնդումը, թե ձեռներեցները լավագույն ներդրողներն են: Նրանք նաև պնդում են, որ վենչուրային ընկերությունների ձեռնտու է ունենալ տարբեր  ներդրումային գործընկերներ՝ ներառյալ պրոֆեսիոնալ ֆոնդերի կառավարիչները և ներդրումային բանկերի MBA կրթությամբ ֆինանսական փորձագետները, որոնք կարող են լավագույնս ձևավակերպել գործարքները հետագա փուլում: ԱՄՆ-ի որոշ վենչուրային ընկերություններ, ինչպիսիք են Andreessen Horowitz-ը, սկիզբ են առել որպես ձեռնարկատերերի ղեկավարած ընկերություններ, սակայն դրանից հետո ընդլայնել են իրենց գործընկերությունը:

 

Հոգարտն նշում է, որ վենչուրային ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը  այնքան էլ օգտակար չեն եղել ներդրումային որոշումներ կայացնելու համար, երբ ինքը հիմնադիր էր: Plural- ի չորս  գործընկերներն իրենց անվանում են «աշխանքի ընդունվելու համար անպիտան», քանի որ նրանց մոտեցումները չէին տեղավորվում ընկերությունների ավանդական մոդելի մեջ,  եւ նրանք ցանկանում էին առաջամարտիկ լինել ավելի ապակենտրոն ներդրումային մոտեցման մեջ:

 

Մենք չենք սիրում հիերարխիա, և վենչուրային ընկերությունների մեծ մասը ծաղկում է հիերարխիայի վրա: Միակ ճանապարհը, որով մենք կարող ենք ազդել հարյուրավոր սկսնակ ձեռնարկությունների վրա, դա մեզ նմանների թվի մեծացումն  է», - ասում է  Հոգարտը: «Ֆոնդը գործարկելու ամենաանարդյունավետ միջոցը փոքր թվով պարտնյորներով ահռելի գումարներ կառավարելն է։ Մենք ուզում ենք հակառակն անել»։

Թեև Plural-ը դեռ հստակ որոշում չունի, թե որ ոլորտներին աջակցել, այն ակտիվորեն կփնտրի բիզնեսներ մարգինալացված շրջանակներից, ովքեր դժվարությամբ են գտնում ֆինանսավորում: «Եվրոպայում հսկայական չօգտագործված ներուժ կա և դա շատ ոգևորիչ է։ Հրաշալի բիզնես հիմնադիրներ կարող են գալ ցանկացած վայրից: Ընդամենը պետք է ընտրել մարդկանց, ովքեր չեն համապատասխանում վենչուրային կապիտալիստների ավանդական օրինակին», - ասաց Հելիոուին:

 

Որպես օրինակ՝ նա բերում է Mos-ը՝ ֆինտեխ ընկերություն, որում Plural-ն արդեն ներդրումներ է կատարել, որը հիմնադրվել է թունիսցի իրավապաշտպան Ամիրա Յահյաուիի կողմից, ով որոշ ժամանակ անօրինական ներգաղթյալ էր Եվրոպայում: Յահյաուին հետո տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ նրա ընկերությանն աջակցել են խոշոր վենչուրային խմբերը, ինչպիսիք են Sequoia-ն:

 

«Եվրոպայում չէին պատկերացնում որ կարելի է ներդրումներ կատարել օտարի, կնոջ, ներգաղթյալի բիզնեսում, ով չուներ նույնիսկ համալսարանական կրթություն։ Բայց ես դրսևորեցի ճկունություն և ոչ ստանդարտ մտածողություն», - ասում է նա: «Կարծում եմ, որ Plural-ը հնարավորություն ունի ամեն ինչ այլ կերպ անելու: Հաջողության հասնելու համար պարտադիր չէ որ քո անունը լինի Լուի, Խավիեր կամ Բենուա»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
06.05.2024
RUB4.260.03
USD387.920.60
EUR417.831.73
GBP487.811.41
CAD283.670.15
JPY25.22-0.08
CNY53.820.33
CHF428.311.46