Արմինֆո.Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, «Ռուսատոմ Էներջի պրոջեկտս» ԲԸ, «Ռուսատոմ- միջազգային ցանց», «Ռուսատոմ ենթակառուցվածքային որոշումներ» ԲԸ և «Տվել» ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի փոխքաղաքապետը և ներկայացուցիչներ Հայաստանի պրոֆիլային նախարարություններից և ընկերություններից։
ՏԿԵՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են 2022 թ․ ապրիլի 19-ին ստորագրված էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության Համապարփակ ծրագիրը։
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։ Փաստաթուղթը նախատեսում է հայ-ռուսական աշխատանքային խմբի ստեղծում ռազմավարական գործընկերության խորացման համար ինչպես ատոմային, այնպես էլ ոչ ատոմային էներգետիկայի ոլորտներում (Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում, շահագործումից հանման և գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարում)։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացած քննարկման արդյունքները և ձեռքբերված պայմանավորվածությունները ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ տեղի ունեցած հանդիպման շրջանակներում: Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը «Ռոսատոմ» պետական կորպորացիա հետ և հանդիպման մասնակիցների հետ քննարկել համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքը:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |