Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով՝ 6%-ից մինչեւ 6.5%: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այդ որոշումն ընդունվել է հունիսի 15-ին Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:
Ըստ այդմ, 0,5 տոկոսային կետով բարձրացվել են նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7,5%-ից մինչեւ 8.0%, եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4,5%-ից մինչեւ 5.0%:
ԿԲ խորհրդի այս որոշման մանրամասն հիմնավորումն այսօր (ժամը 15:30 - ին) մամուլի ասուլիսում կներկայացնի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նշենք, որ 2021 թվականին սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի արդեն երրորդ վերանայումն է՝ բարձրացման ուղղությամբ: Առաջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է փետրվարի 2-ին՝ 5,25%-ից մինչեւ 5,5%: Դրան համապատասխան՝ 0,25 տոկոսային կետով բարձրացվել են լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները՝ 6,75% - ից մինչեւ 7%, եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ 3.75% - ից մինչեւ 4%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի երկրորդ բարձրացումը հետեւել էր մայիսի 4-ին՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 6%, ինչին համապատասխան, բարձրացվել էին լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները՝ մինչև 7,5%, և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ մինչև 4,5%:
Մինչ այդ ՝ 2020 թվականին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել էր չորս անգամ՝ նվազման ուղղությամբ, և մեկ անգամ՝ բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5% - ից մինչեւ 4,25% (մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր) իջեցումից հետո դեկտեմբերին հետեւել էչ 5,25% բարձրացում: Եւ համապատասխան փոփոխություն էին կրել լոմբարդային ռեպո եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |