Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) 3 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանի աէրոնավիգացիային (Armats) ' իրացվելիության աջակցության հրատապ պահանջի բավարարման համար:
Ինչպես ասվում է ՎԶԵԲ-ի կայքում, առաջարկվող գործարքը համապատասխանում է COVID-19 համերաշխության փաթեթի 2-րդ փուլի շրջանակներում կենսական կարեւոր ենթակառուցվածքին (VISP) աջակցության ծրագրին եւ ուղղված է կորոնաճգնաժխամի աննախադեպ տնտեսական հետեւանքների չեզոքացմանը եւ ժամանակավոր շոկի հաղթահարմանը եւ դրա առանցքային գործառույթի վրա ուշադրության կենտրոնացմանը, այսինքն, Հայաստանում օդային երթեւեկության անվտանգ կառավարման ծառայությունների մատուցմանը: Նշվում է, որ նախագիծը հանգեցնում է ընկերության իրացվելիության ներկայիս պակասի վերացմանը, որն առաջացել է ճգնաժամային իրադարձության հետ կապված տնտեսական ակտիվության հանկարծակի զգալի փոփոխության հետեւանքով:
Ծրագիրը ենթադրում է նաեւ 200 հազար եվրոյի չափով դրամաշնորհային տարր։
Նշենք, որ Հայկական աերոնավիգացիան (Armats) ամբողջությամբ պատկանում է Հայաստանի կառավարությանը եւ հանդիսանում է օդային երթեւեկության կառավարման ծառայությունների ազգային մատակարար:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |