Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:
Ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար: Հիմնականում շեշտը դրվում է սպասարկման և վերամշակող արդյունաբերության ոլորտներում գործող ընկերությունների վրա, ընդ որում` առավելապես Հայաստանի մարզերում, որտեղ, որպես կանոն, ֆինանսական ռեսուրսները դժվար հասանելի են հենց սկսնակ բիզնեսի համար:
Վարկավորումն իրականացվում է հետևյալ պայմաններով.
Վարկավորման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/business/business-credits-view/koronavirowsi-tntesakan-hetewank-neri-ch-ezok-ats-man-19-rd-mijots-arhowm-nak-himnadrami-het-hamategh, Բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում ` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142897 :
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |