ԱրդշինբանկըԵրազթաղամասումնորմասնաճյուղկունենա
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2020, 15:51

Արմինֆո.Արդշինբանկը, կարևորելովիրհաճախորդներիև առանձին վերցրած շրջաններիբնակչությանսպասարկման հարմարավետությունն ու բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկը, ս.թ. հունիսի 29-ին Երևան քաղաքի Երազ թաղամասի Ադոնցի 6, շենք 334 հասցեում բացեց նոր մասնաճյուղ:

Արդշինբանկի հաճախորդներն այսուհետ կկարողանան ձևավորել իրենց նոր քարտի PIN կոդն ինքնուրույն
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020, 21:38

Արմինֆո.Արդշինբանկը ներդրել է PIN-SMS ծառայությունը, որի միջոցով հաճախորդները կկարողանան ինքնուրույն որոշել և ձևավորել իրենց նոր քարտերի PIN կոդը բանկոմատի միջոցով հաշված րոպեների ընթացքում:

Արդշինբանկի VISA քարտապաններին առողջության ապահովագրություն և անվճար բուժօգնության հավաստագրեր
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2020, 13:52

Արմինֆո.Արդշինբանկը և Վիզա վճարային համակարգը, Առո՛ղջ եղեք կարգախոսի ներքո, մեկնարկում են ակցիա VISA քարտապանների համար, որի շրջանակներում հունիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ ժամկետում Արդշինբանկի VISA քարտերով ամենաշատ անկանխիկ գործարքներ կատարած հաճախորդները կստանան առողջության  ապահովագրություն և անվճար բուժօգնության հավաստագրեր:

Արդշինբանկի Մոբայլ բանկինգ հավելվածը արդեն հնարավոր է ակտիվացնել առանց բանկ այցելելու   
 Երեթշաբթի, 2 Հունիսի 2020, 14:18

Արմինֆո.Արդշինբանկը շարունակում է զարգացնել հեռահար սպասարկման իր ծառայությունները։ Այսուհետ բոլոր քարտապանները կարող են պարզ և արագ ակտիվացնել Մոբայլ բանկինգ հավելվածը և տնօրինել սեփական հաշիվները առանց բանկ այցելելու։

Արդշինբանկը մեկնարկել է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագիրը
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2020, 14:29

Արմինֆո.Արդշինբանկը մեկնարկել է պետական աջակցության նպատակային ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացը:

 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2020, 20:24

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2020, 20:19

Արմինֆո.

Արդշինբանկը` Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» ըստ «GLOBAL FINANCE»-ի
 Երեթշաբթի, 12 Մայիսի 2020, 12:18

Արմինֆո.Արդշինբանկը «Global Finance» միջազգային ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2020 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Հեղինակավոր այս մրցանակը հաստատում է Բանկի թվային ուղիների հնարավորությունները, բիզնեսի նորարարական մոտեցումը և ֆինանսական ուժեղ կատարողականը:

Moody`s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշը՝ կայուն հեռանկարով
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020, 14:03

Արմինֆո. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Արդշինբանկի վարկանիշը` հեռանկարը գնահատելով «կայուն»: Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութով ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Local Currency))` Ba3, երկարաժամկետ արտարժութային ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Foreign))` B1, ելակետային վարկային գնահատման վարկանիշը (Baseline Credit Assessment)` Ba3, կոնտրագենտի ռիսկի գնահատման վարկանիշ (Counterparty Risk Assessment)՝ Ba2:

 Երկուշաբթի, 4 Մայիսի 2020, 14:45

Արմինֆո.

Արդշինբանկի 300 միլիոն դոլարի 5-ամյա եվրոպարտատոմսերի թողարկումը Եվրոպայում ճանաչվել է «Տարվա գործարք» The Banker-ի կողմից
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2020, 13:46

Արմինֆո.Արդշինբանկի 300 միլիոն դոլար ծավալով եվրոպարտատոմսերի թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է Եվրոպայում լավագույնը իր տեսակի մեջ և «Տարվա գործարք» մրցանակին է արժանացել Financial Times Group-ի համաշխարհային առաջատար The Banker բիզնես ամսագրի կողմից:

Հայաստանի բանկերն առաջին եռամսյակում տարեկան 12,6 տոկոսով ավելացրել են հարկային հատկացումները պետական գանձարան
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020, 17:00

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2020թ. առաջին եռամսյակում պետական գանձարանին հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 12.6% - ով' մինչև 12.5 մլրդ դրամ ($24.8 մլն)' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16.1% աճի դիմաց: Այդ գումարի 89.5%-ը կամ 11.2 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով, տարեկան 8.7% աճով, նախորդ տարվա 25.1% աճի դիմաց։

Fitch-ը 2020 թ․ Հայաստանի ՀՆԱ-ի աճի՝ մինչև  0,5% դանդաղում է սպասում
 Ուրբաթ, 17 Ապրիլի 2020, 07:15

Արմինֆո. Fitch-ը վերանայում է հայկական բանկերի վարկանիշերի կանխատեսումները <բացասականի> ուղղությամբ՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ կանխատեսման նույնպիսի վատթարացումից հետո: Այս մասին հայտնում է Fitch-ը ապրիլի 16-ին հրապարակված զեկույցում։

Արդշինբանկը վերանայում է իր հաճախորդների վարկերի մարման ժամանակացույցը
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2020, 15:45

Արմինֆո.Արդշինբանկը, լինելով Հայաստանի բնակչությանը սպասարկող առաջատար բանկ, ներդրել է մի շարք կարևոր լուծումներ՝ ստեղծված իրավիճակում հաճախորդներին աջակցելու համար: Աշխարհի և Հայաստանի համար տնտեսական այս բարդ իրավիճակում Արդշինբանկը տրամադրել է վարկային արձակուրդ շուրջ 95 հազար քաղաքացիների՝ 5.4 միլիարդ դրամի չափով:

Արդշինբանկը կֆինանսավորի իր հաճախորդ շուրջ 3300 տարեցների համար պարենային ապրանքների ձեռքբերումը
 Ուրբաթ, 27 Մարտի 2020, 17:49

Արմինֆո.Այսօրվանից սկսած Արդշինբանկը ՍԱՍ սուպերմարկետների ցանցի հետ համատեղ 76 և բարձր տարիքի իր ավելի քան 870 թոշակառու հաճախորդների տուն կհասցնի առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, իսկ մարզերի ավելի քան 2400 թոշակառուների թոշակային քարտերին կփոխանցի դրամական օգնություն:

Fitch-ը վատթարացրել է Հայաստանի բանկային հատվածի վերաբերյալ կանխատեսումը՝ դարձնելով <բացասական>
 Ուրբաթ, 27 Մարտի 2020, 11:33

Արմինֆո.Կորոնավիրուսի տարածումը և նավթի գների անկումը բացասաբար են ազդում Ռուսաստանի ու հարեւան երկրների բանկերի վրա և  կարող են հանգեցնել վերջիններիս վարկանիշերի նվազմանը, ասված Է Fitch-ի մեկնաբանության մեջ:

Արդշինբանկը և Սեվծովյան առեվտրի և զարգացման բանկը ստորագրեցին 20 մլն ամն դոլարի վարկային պայմանագիր
 Հինգշաբթի, 26 Մարտի 2020, 12:09

Արմինֆո.Արդշինբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկից (ՍԱԶԲ) ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլարի չափով թվով 5-րդ վարկային ռեսուրսը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու համար: Այս գործարքը վկայում է երկու բանկերի սերտ համագործակցության և ՓՄՁ ոլորտի աջակցության միասնական նպատակի մասին:

Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի եւ Արդշինբանկի վարկանիշները հաստատել է B+ մակարդակում Կայուն կանխատեսմամբ
 Հինգշաբթի, 19 Մարտի 2020, 16:34

Արմինֆո. Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը մարտի 18-ին հաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի եւ Արդշինբանկի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները "B+" մակարդակում' կայուն կանխատեսմամբ: Այս մասին հաղորդում է Fitch-ը, հաշվետվությունում նշելով, որ վարկանիշի այդ մակարդակի հաստատումը պայմանավորված է երկու բանկերի մոտ ներքին ֆինանսական կենսունակության կայուն առանցքի առկայությամբ։

Որոշ հայկական բանկեր ժամանակավորապես փակել են իրենց մասնաճյուղերն Էջմիածնում
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020, 17:50

Արմինֆո. Մարտի 16-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկը որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացրել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Արդշինբանկի ավելի քան 2000 վարկառու պարգևատրվել է գումարի վերադարձով՝ վարկը պարտաճանաչ մարելու դիմաց
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020, 11:44

Արմինֆո.Արդշինբանկի անշարժ գույքի գրավով վարկերի 2118 վարկառու ստացել է 5% գումարի վերադարձ (cashback)՝ նախորդ օրացուցային տարվա ընթացքում ժամանակացույցով վճարած տոկոսագումարներից: Այս անգամ պարտաճանաչ վարկառուներին պարգևատրված գումարի ընդհանուր չափը կազմել է շուրջ 62 մլն ՀՀ դրամ:



Արտ. փոխարժեքները
14.05.2024
RUB4.240.00
USD387.690.05
EUR418.590.68
GBP486.740.91
CAD283.670.25
JPY24.79-0.08
CNY53.590.01
CHF427.21-0.27