2018 թ. գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից կօգտվի 2100 շահառու
 Երեթշաբթի, 26 Հունիսի 2018, 13:13

Արմինֆո.«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում օպերատիվ տվյալներով 2017 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը տրամադրվել է 3000 միավոր վարկ 13.5 մլրդ դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.5 մլն դրամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայկ Հարությունյան. ՀՀ էներգետիկայի նախարարությունը 2018 թվականին նախատեսում է 1 ՄՎտ-ով հզորությամբ 9 արևային էլեկտրակայանների գործարկում
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017, 18:12

Արմինֆո.Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման հետ մեկտեղ ավելի ճշգրիտ գնահատական կտրվի հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի ներուժին: «Հնարավոր է, որ հետագայում, տարածաշրջանային առևտրի ավելի ակտիվ զարգացման պայմաններում Հայաստանի էներգետիկ համակարգն ի վիճակի կլինի ընդունել ոչ թե 70 ՄՎտ արևային էներգիա, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը, այլ ավելի շատ»,- նոյեմբերի 7-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը Թալին-1 1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի մեկնարկի ընթացքում:

Գերմանիայի փոխդեսպան. Թալին-1 էլեկտրակայանը կդառնա Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առաջամարտիկը
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017, 17:25

Արմինֆո. Թալին քաղաքում արևային էլեկտրակայանի գործարկումն իրական համագործակցություն է ՀՀ կառավարության, հայկական կառույցների և հայ-գերմանական հիմնադրամի (GAF) և գերմանական KfW Հիմնադրամի միջև: Ծրագիրը կդառնա նաև Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առաջամարտիկը, ներկայումս KfW- ն ֆինանսավորում է 6-7 նմանատիպ կայանների ֆինանսավորումը: Այս մասին նոյեմբերի 7-ին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Թալին-1 1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի մեկնարկի ընթացքում: 

Գործարկվել է Հայաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանը
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017, 16:40

Արմինֆո. Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նոյեմբերի 7-ին գործարկվել է Հայաստանում ամենամեծ`1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը: Ծրագիրն իրականացվել է շնորհիվ մի խումբ ներդրողների (Էդուարդ Մարության Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան և Հայկ Չոբանյան), իսկ ծրագրի համաֆինանսավորվումն իրականացվել է գերմանական KfW բանկի, հայ-գերմանական հիմնադրամի «Աջակցություն վերականգնվող էներգետիկային» ծրագրի շրջանակներում, «Կոնվերս բանկ» ՓԲԸ միջոցով: «5-6 տարի անց, գործող սակագների պահպանմանբ պայմաններում, արևային էլեկտրակայանների ընդհանուր արտադրողականությունը երկրում կհասնի տարեկան 1 ՀՎտ-ի», - լրագրողներին ասել է կայանի կապալառու «Արփի սոլար» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյանը:

Տրանսպորտի նախարարության շենքը կօտարվի դասական աճուրդում` 27 մլն դոլարի դիմաց
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 14:51

Արմինֆո. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքն աճուրդի կհանվի: Այդ մասին որոշմանը կառավարությունը հավանություն է տվել օգոստոսի 3-ի նիստում, ի թիվս այն հարցերի, որոնք ենթակա չեն նախարարների կաբինետի նիստում քննարկման:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84