Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 19:00

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 19:41

Արմինֆո.Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը:

Հայկական ԱԷԿ-ը պլանային նախազգուշական վերանորոգման կկանգնեցվի մայիսի 15-ից
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:43

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանը պլանային նախազգուշական վերանորոգման համար մայիսի 15-ից կկանգնեցվի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը:

"Ռոսատոմ" ՊԿ. Հայաստանը պետք է կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձեւաչափի հարցում
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:32

Արմինֆո.Հայաստանը պետք է մեկուկես-երկու տարվա ընթացքում առավելագույնը կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։ Այդ մասին հայտարարել է  "Ռոսատոմ" պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ "Ռոսիա 24" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։ Նրա ասելով՝ Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է։

Չինական ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համար մրցույթներին  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 10:11

Արմինֆո. 2024 թվականի հունվարի 16-ին ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությունը:

Մոսկվան պատրաստ է հայ գործընկերներին առաջարկել նոր միջուկային բլոկի կառուցման նախագծի սեփական մշակումները. Օվերչուկ
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 22:03

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունը կմասնակցի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծին: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ դեկտեմբերի 15-ին Հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։

ՀՀ կառավարությունը 65 մլն դոլար կհատկացնի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգմանը
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 13:33

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը երկրի պետական բյուջեից 65 մլն դոլար կհատկացնի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման համար: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում, որը կկայանա վաղը ՝ դեկտեմբերի 14-ին:

ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 1 մլն դոլար հափշտակելու համար
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023, 11:17

Արմինֆո. 2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած ԳագիկՄարկոսյանն իրեն վստահված միջոցներից վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ): Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության գաղորդագրությունում:

"ՏՎԷԼ" ԲԸ-ն և ՀԱԷԿ-ը պայմանագրային փաստաթղթեր են ստորագրել թարմ միջուկային վառելիքի մատակարարման շուրջ
 Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2022, 16:20

Արմինֆո. "ՏՎԷԼ"ԲԸ-ն և "Հայկական ատոմային էլեկտրակայան" ՓԲԸ-ն ստորագրել են պայմանագրային փաստաթղթեր ռուսական միջուկային վառելիքի մատակարարման համար։ Մատակարարումը կիրականացվի 2022 թվականի IV եռամսյակում, ինչը թույլ կտա լիովին ապահովել Հայկական ԱԷԿ-ի ընթացիկ պահանջները թարմ միջուկային վառելիքով: Այդ մասին հաղորդում է "ՏՎԷԼ" ընկերությունը։

«Ռոսատոմի» ղեկավար.  Հպարտ եմ, որ մասնակցում ենք մի նախագծի, որն օգնեց ՀԱԷԿ-ը դարձնել ավելի անվտանգ և արդյունավետ
 Չորեքշաբթի, 17 Նոյեմբերի 2021, 15:26

Արմինֆո.Նոյեմբերի 16-ին կայացել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու առիթով: Սա ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծ է, որի հիմնական խնդիրներն են ՀԱԷԿ-ի պաշարների վերականգնումը, անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը:

Հոկտեմբերի 17-ին ՀԱԷԿ-ը միացել է Հայաստանի միասնական էներգահամակարգին
 Երկուշաբթի, 18 Հոկտեմբերի 2021, 15:05

Արմինֆո. Հոկտեմբերի 17-ին ՊՆՎ-2021-ից հետո գործարկվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը և միացավ ՀՀ միասնական էներգահամակարգին: Այդ մասին հաղորդում է ՀԱԷԿ մամուլի ծառայությունը:

 Չորեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2021, 19:55

Արմինֆո.

"Ռոսատոմ" կորպորացիան եւ Հայաստանի կառավարությունը միջին հզորության նոր ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ հուշագիր են նախապատրաստում
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021, 10:47

Արմինֆո."Ռոսատոմ" պետական կորպորացիան եւ Հայաստանի կառավարությունը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հուշագիր են մշակում: Այդ մասին օրերս էներգետիկայի հարցերով կլոր սեղանի ժամանակ հաղորդել է "Ռուսատոմ Սերվիս" ԲԸ վարչության պետ

55 տարի առաջ Հայաստանը խաղաղ ատոմի մեկնարկ տվեց
 Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021, 12:17

Արմինֆո.Սեպտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ը տոնում է իր ծննդյան տարեդարձը: Ուղիղ 55 տարի առաջ Հայաստանի ԽՍՀ կառավարության նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հետ համատեղ որոշում ընդունվեց Կովկասում առաջին ատոմակայանի կառուցման մասին: Այդ մասին ասվում է ՀԱԷԿ պաշտոնական հաղորդագրությունում:

Հայաստանում անցկացվել է Հայկական ԱԵԿ-ի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021, 13:15

Արմինֆո. Հայաստանում տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը: Աշխատանքային խմբում ընդգրկված էին Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային ընկերություններ և կազմակերպություններ:

Ավարտվել է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի թրծաթողումը
 Ուրբաթ, 6 Օգոստոսի 2021, 17:27

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ВВЭР-440 ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Այդ աշխատանքներն իրականացվում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ երկարացման նպատակով։  Այդ մասին հաղորդում է ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունը:

Ատոմային ճյուղի լավագույն մասնագետները ձեռնամուխ են եղել հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի թրծաթողմանը  
 Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021, 20:08

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) առանցքային փուլը. սկսվել են ԱԷԿ - ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները: Թրծաթողումը թույլ կտա ռեակտորի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունները վերականգնել 80-85%-ով: Այդ ընթացակարգի իրականացումը հնարավորություն կտա հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչեւ 2036 թվականը։

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ՀԱԷԿ թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը՝ 2026 թվականից հետո
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020, 16:39

Արմինֆո.«ՀԱԷԿ» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեղի է ունեցել խորհրդակցություն տեսակոնֆերանսի ձևաչափով։

Հայկական ԱԷԿ-ի մամլո ծառայության հաղորդման համաձայն, ներածական խոսքով հանդես են եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Քննարկվել են 2020 թվականի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը: Բացի այդ, քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո):

Հայկական ԱԷԿ-ը միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին
 Երեթշաբթի, 25 Օգոստոսի 2020, 16:18

Արմինֆո.Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 և 4 տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին:

Հայկական ԱԷԿ-ում ընթանում է հերթական պլանային-նախազգուշական վերանորոգման նախապատրաստում
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2020, 20:29

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկը 2020 թ. հուլիսին կկանգնեցվի՝ պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) իրականացման նպատակով:



Արտ. փոխարժեքները
10.05.2024
RUB4.20-0.01
USD388.010.00
EUR418.241.13
GBP486.251.35
CAD283.611.34
JPY24.91-0.06
CNY53.710.02
CHF427.940.95