Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 01:02

Արմինֆո.

 Հինգշաբթի, 18 Փետրվարի 2021, 20:01

Արմինֆո.

ԵԱԶԲ ղեկավար. Մենք կշարունակենք համագործակցել հայկական ֆինանսական հատվածի և խոշոր ընկերությունների հետ
 Չորեքշաբթի, 11 Մարտի 2020, 16:26

Արմինֆո. Չնայած ֆինանսական բարդություններին ՝ 2020 թվականը Հայաստանի հետ համագործակցության տեսանկյունից բավականին արդյունավետ կլինի։ Այս մասին մարտի 11 - ին <Տարածաշրջանային ինտեգրացիա, Եվրասիական զարգացման բանկի համագործակցությունը ԵԱՏՄ երկրների հետ> (Մոսկվա-Երեւան-Մինսկ-Քիշնեւ) տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ԵԱԶԲ-ի ղեկավար Անդրեյ Բելյանինովը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: 

Անդրեյ Բելյանինով. ԵԱԶԲ-ն աշխատում է Հայաստանում մի քանի լուրջ նախագծերի իրականացման ուղղությամբ
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2019, 19:01

Արմինֆո.Հայաստանը Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) համար չօգտագործված հնարավորություններով երկիր է: Այս մասին նոյեմբերի 29-ին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱԶԲ-ի ղեկավար Անդրեյ Բելյանինովը։

Փաշինյան. Օդային փոխադրումների ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, որը գտնվում է կիսաշրջափակման վիճակում
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2019, 14:31

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի և Ուրուգվայի օդանավակայանների 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ:

Անցած տարի Հայաստանի պարտատոմսերի շուկայի կորպորատիվ հատվածն աճել է 3% -ով
 Երկուշաբթի, 28 Հունվարի 2019, 15:56

Արմինֆո. Անցած տարվա ընթացքում Հայաստանի պարտատոմսերի շուկայի կորպորատիվ հատվածն աճել է 3% -ով, տեղաբաշխվել է 151,9 մլն դոլարի 31 թողարկում: Պետական հատվածում կատարվել է 512 մլն դոլարի  11 տեղաբաշխում, հատվածի ծավալը նվազել է 61% -ով: Այդ մասին հաղորդում է Cbonds- ը:

 Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018, 16:27

Արմինֆո.

2018 թ. գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից կօգտվի 2100 շահառու
 Երեթշաբթի, 26 Հունիսի 2018, 13:13

Արմինֆո.«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում օպերատիվ տվյալներով 2017 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը տրամադրվել է 3000 միավոր վարկ 13.5 մլրդ դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.5 մլն դրամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար. Հայաստանում ստեղծվել է ինստիտուցիոնալ հիմք ներդրողների հետ աշխատանքի համար
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017, 19:42

Արմինֆո. Էներգետիկայի ոլորտը Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը` նախօրեին Թալինում, որտեղ գործարկվել է 1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան: Վարչապետի ասելով, կառավարությունը մեծապես կարևորում է էներգետիկայի այդ ուղղության դիվերսիֆիկացումը` աջակցելով տարբեր ծրագրերի իրագործմանը:

Հայկ Հարությունյան. ՀՀ էներգետիկայի նախարարությունը 2018 թվականին նախատեսում է 1 ՄՎտ-ով հզորությամբ 9 արևային էլեկտրակայանների գործարկում
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017, 18:12

Արմինֆո.Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման հետ մեկտեղ ավելի ճշգրիտ գնահատական կտրվի հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի ներուժին: «Հնարավոր է, որ հետագայում, տարածաշրջանային առևտրի ավելի ակտիվ զարգացման պայմաններում Հայաստանի էներգետիկ համակարգն ի վիճակի կլինի ընդունել ոչ թե 70 ՄՎտ արևային էներգիա, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը, այլ ավելի շատ»,- նոյեմբերի 7-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը Թալին-1 1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի մեկնարկի ընթացքում:

Գերմանիայի փոխդեսպան. Թալին-1 էլեկտրակայանը կդառնա Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առաջամարտիկը
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017, 17:25

Արմինֆո. Թալին քաղաքում արևային էլեկտրակայանի գործարկումն իրական համագործակցություն է ՀՀ կառավարության, հայկական կառույցների և հայ-գերմանական հիմնադրամի (GAF) և գերմանական KfW Հիմնադրամի միջև: Ծրագիրը կդառնա նաև Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առաջամարտիկը, ներկայումս KfW- ն ֆինանսավորում է 6-7 նմանատիպ կայանների ֆինանսավորումը: Այս մասին նոյեմբերի 7-ին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Թալին-1 1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի մեկնարկի ընթացքում: 

Գործարկվել է Հայաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանը
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017, 16:40

Արմինֆո. Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նոյեմբերի 7-ին գործարկվել է Հայաստանում ամենամեծ`1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը: Ծրագիրն իրականացվել է շնորհիվ մի խումբ ներդրողների (Էդուարդ Մարության Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան և Հայկ Չոբանյան), իսկ ծրագրի համաֆինանսավորվումն իրականացվել է գերմանական KfW բանկի, հայ-գերմանական հիմնադրամի «Աջակցություն վերականգնվող էներգետիկային» ծրագրի շրջանակներում, «Կոնվերս բանկ» ՓԲԸ միջոցով: «5-6 տարի անց, գործող սակագների պահպանմանբ պայմաններում, արևային էլեկտրակայանների ընդհանուր արտադրողականությունը երկրում կհասնի տարեկան 1 ՀՎտ-ի», - լրագրողներին ասել է կայանի կապալառու «Արփի սոլար» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյանը:

Տրանսպորտի նախարարության շենքը կօտարվի դասական աճուրդում` 27 մլն դոլարի դիմաց
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 14:51

Արմինֆո. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքն աճուրդի կհանվի: Այդ մասին որոշմանը կառավարությունը հավանություն է տվել օգոստոսի 3-ի նիստում, ի թիվս այն հարցերի, որոնք ենթակա չեն նախարարների կաբինետի նիստում քննարկման:

Արման Սահակյան. Տրանսպորտի նախարարության շենքի օտարումը կլինի մեր երկրի կարևորագույն և հաջողված գործարքներից մեկը
 Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016, 18:42

Արմինֆո. ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարարության շենքը, որը 28 մլն.դոլարով դրվել է աճուրդի, չի գտել գնորդին: Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը, ամփոփելով տարվա արդյունքները:

 Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2016, 20:00

Արմինֆո.

 Հինգշաբթի, 17 Դեկտեմբերի 2015, 19:34

Արմինֆո.

Տիգրան Դավթյան. Բնակչությանը փոստ-բանկային ծառայություններ մատակարարելու ծրագրի իրականացացումը բեկումնային կլինի Կոնվերս Բանկի համար
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2015, 17:42

Իրավիճակը Հայաստանի բանկային համակարգում շարունակում է մնալ բարդ: Ոլորտի գլխավոր ցուցանիշները թելադրում են համակարգը վերափոխելու անհրաժեշտությունը, և այդ ուղղությամբ կիրառված առաջին հիմնադիր քայլը ՀՀ ԿԲ դեկտեմբերյան որոշումն էր՝ բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն նորմատիվը վերանայելու մասին, որը 2017 թվականից պետք է կազմի 30 մլրդ.դրամ: Շուկայում առկա իրավիճակի, ինչպես երկրի առաջատար բանկերից մեկի՝ Կոնվես Բանկի զարգացման հեռանկարների մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակից-տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը զրուցում Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի հետ:

Պրն.Դավթյան, վերլուծելով անցյալ տարվա արդյունքները գալիս ես եզրակացության, որ չաշխատող վարկերի (NPL - Non-performing loan) աճիմիտումը չի դադարում և երկրի բանկային համակարգը, փաստորեն, 2014 թվական, ընդհանրապես, եզրափակեց բացասական ցուցանիշով: Բայց մենք նկատեցինք ևս մի հանգամանք, NPL-ները կորպորատիվ հատվածից, ինչպես դա տեղի ունեցավ 2009 ճգնաժամային տարում, սկսեցին կրկին տեղափոխվել մանրածախի հատված, ինչպես նաև նկատվեց դրանց ընդհանուր աճն այդ երկու հատվածներում: Եվ երբ մանրածախի հատվածը վարկերի անվերադարձելիության տեսանկյունից նվազեցրեց արդյունավետությունը, ռիսկերը, փաստորեն, սկսեցին հավաքվել բոլոր պորտֆելներում: Գուցե ես շատ հոռետես եմ, այդ դեպքում ուղղեք ինձ:

 Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2012, 21:12
ACBA-Credit Agricole Բանկը գերակատարել է գյուղվարկերի սուբսիդավորման պետական ծրագրով նախատեսված վարկավորման պլանը
 Չորեքշաբթի, 1 Հունիսի 2011, 16:47
Արմինֆո. ACBA-Credit Agricole Բանկը գյուղվարկերի սուբսիդավորման պետական ծրագրով արդեն տրամադրել է 7 մլրդ.դրամի վարկեր: ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացր�
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2011, 16:09


Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20