Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո.Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) վերլուծաբանները պատրաստել են նոր աշխատանքային փաստաթուղթ ՝ "Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա տարերային աղետների հնարավոր ազդեցության գնահատումը":

ՎԶԵԲ-ը կրճատում է իր ներկայությունը Հայաստանի բանկերի կապիտալներում
 Հինգշաբթի, 5 Մարտի 2020, 12:50

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դուրս է եկել Ինեկոբանկի կապիտալից' իր բաժնեմասը (23 002 բաժնետոմս կամ 12,6 տոկոս) վաճառելով մեծամասնական բաժնետերեր Ավետիս Բալոյանին եւ Կարեն Սաֆարյանին: Այս մասին է վկայում Ինեկոբանկի բաժնետիրական կապիտալում փաստացի փոփոխությունների մասին ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված տեղեկատվությունը:

 Երկուշաբթի, 11 Մարտի 2019, 19:25

Արմինֆո.

Փորձագետ. Չնայած հայկական բանկերի կապիտալների համարժեքությանը՝ դրա օպտիմալ օգտագործման հնարավորությունները խիստ սահմանափակ են
 Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018, 15:23

Արմինֆո. Չնայած կապիտալի համարժեքության բարձր մակարդակին, առնվազն հայկական բանկային շուկայի խոշորագույն խաղացողների շրջանում, դրա օպտիմալ օգտագործման հնարավորությունները խիստ սահմանափակ են: Այդ մասին անցած շաբաթ Երևանում Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կողմից կազմակերպված բանկային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի ֆինանսական տնօրեն, հանրապետության ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը:

ԿԲ. Հայաստանում քարտային շուկայի տարեկան դինամիկան կտրուկ փոխվել է, անկումից տեղափոխվելով դեպի 16% աճ
 Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018, 18:02

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերի քանակը տարեկան աճը 2018 թվականի հուլիսի 1-ին կազմել է 16%, մինչև ը, մինչև 1,851 մլն միավոր, նախորդ տարվա 9% անկման փոխարեն: Իսկ պլաստիկ գործարքների ծավալի աճն արագացել է`7.2%-ից մինչև 23%, կազմելով ավելի քան 863.5 մլրդ դրամ: Այս մասին են վկայում ՀՀ ՀՀՀ այաստանի Կենտրոնական բանկի տվյալները:

Հայաստանի բանկերը 2018 թվականի առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 27.6 մլրդ դրամի հարկեր
 Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2018, 18:34

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2018 թվականի առաջին կեսին պետական ​​գանձապետարան է ուղղել 27,6 մլրդ դրամի հարկեր, ինչը 26% -ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

 Չորեքշաբթի, 6 Հունիսի 2018, 14:19

Արմինֆո.

Հայաստանի պլաստիկ շուկայում անկանխիկ գործարքների ծավալն առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 67.9%
 Երեթշաբթի, 15 Մայիսի 2018, 17:09

Արմինֆո. Հայաստանում, պլաստիկ քարտերի քանակը 2018-ի I եռամսյակում ավելացել է 14.9% տարեկան, մինչև 1.785 մլն հատ, նախորդ տարվա 10.8% անկման փոխարեն: Համապատասխանաբար կտրուկ, մինչև 38,6 արագացել է նաև պլաստիկ գործարքների տարեկան աճը, կազմելով 440.6 մլրդ դրամ: Այս մասին են վկայում է ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:

Հայաստանի բանկային համակարգի հինգ առաջատարների ակտիվների խտությունը վերջին 5 տարում աճել է`46.5% -ից մինչև 55.2%
 Ուրբաթ, 2 Մարտի 2018, 19:59

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հինգ առաջատարների ակտիվների խտությունը 2017-2022 թվականներին աճել է`46.5% -ից մինչև 55.2%: Ակտիվների այդ գումարը կենտրոնացած է Ամերիաբանկում, Հայբիզնեսբանկում, Արդշինբանկում, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում և Ինեկոբանկում:

Օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի համախառն կանոնադրական կապիտալում 4 տարում նվազել է`74.6% -ից մինչև 61.8%
 Ուրբաթ, 2 Մարտի 2018, 17:53

Արմինֆո. Օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի համախառն կանոնադրական կապիտալում 4 տարում նվազել է`74.6% -ից մինչև 61.8%: Այդ ժամանակահատվածում բանկային շուկայից դուրս է եկել 4 մասնակից, որից երեքը հանդիսանում էին արտասահմանյան բանկերի դուստրեր: Դրանք են`գերմանական ՊրոԿրեդիտ Բանկը, ղազախական ԲՏԱ Բանկը և ռուսական Գազպրոմբանկը:

ՀՀ ԿԲ. Հայաստանում պլաստիկ գործարքների ծավալը 2017 թվականին ավելացել է 11.8%, իսկ քարտերի քանակն աճել է 9.2%
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2018, 19:39

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերի քանակը 2017-ին աճել է 9,2%, կազմելով 1,715 մլն, նախորդ տարվա 9,2% անկման համեմատ: Դրա զուգահեռ, ավելացել է պլաստիկ տրանսակցիաների ծավալը , 2016-ի 2.1% անկումից գետո 2017-ին գրանցելով 11.8% աճ, մինչև 1,6 տրլն դրամ: Այս մասին են վկայում է ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:

Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 09:30

Արմինֆո. Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում: ԱրմԻնֆո ԼԳ ռեյտինգային ծառայության պատրաստած՝ Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի տվյալներով, վարկավորման աճի տեմպերը 2016- 2017 թթ. 16,5%-ից դանդաղել են մինչև 4,3%, սակայն բանկային համակարգի համախառն զուտ շահույթը 2016 թ. 26,4% մինուսային դինամիկայից հասել է դրական 15,6%-ի: Հատկանշական է, որ արժեթղթերում բանկերի ներդրումների աճը 2017 թվականին ավելի զգալի էր, քան վարկավորման ծավալները,  միաժամանակ զգալիորեն աճել են նոստրո-հաշիվների մնացորդները /այդ թվում՝ ԿԲ-ում/:

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան և հաշիվների քանակը նվազել են 1%
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2017, 17:06

Արմինֆո. 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան կազմված է եղել 2 364116 ֆիզիկական և 79823 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 2 443 939 հաճախորդներ հայկական բանկերում ունեցել են 4 481 182 հաշիվներ, այդ թվում, 4 316 139 հաշիվները պատկանել են ֆիզիկական անձանց, իսկ 165 043 հաշիվները`իրավաբանական անձանց:

Գագիկ Աղաջանյան. Չարժե այլընտրանք փնտրել, հարկավոր է աշխատել և զարգացնել գործող ուղղությունները
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017, 17:58

Արմինֆո. Մասնակիորեն լինելով տրանսպորտային շրջափակման մեջ, դեպի Ռուսաստան հայկական արտահանման միակ ցամաքային ուղղությունն անցնում է Կովկասյան լեռնաշղթայի «Վերին Լարս» անցակետով: Հաշվի առնելով այդ կետի ցածր թողունակությունը, հատկապես ձմռան ամիսներին, վերջին տարիներին շատ են խոսակցութոյւններն այլընտրանքային ուղիների որոնման մասին: Ժամանակ առ ժամանակ փորձագետները հանրությանն իրենց տեսլականն են ներկայացնում, կապված Հայաստանից Ռուսաստան բեռների տեղափոխման հետ, նշելով այլընտրանքային ուղղությունները, մասնավորապես, բազմիցս նշելով Աբխազիայի տարածքով անցնող հատվածի մասին: Ըստ արդեն 25 տարի բեռնափոխադրումներ իրականացնող «ԱՊԱՎԵՆ» միջազգային բեռնափոխադող ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի, այդ հարցում Հայաստանը «վազում է շոգեքարշի առջից»: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Գ.Աղաջանյանը պարզաբանում է իր  այդ դիրքորոշումը, փորձելով օբյեկտիվորեն ներկայացնել ընթացիկ իրավիճակը և լուծման ուղիները:

Հայաստանի բանկերի կողմից 2017 թվականի 9 ամիսների ընթացքում պետական գանձապետարանին է ուղղվել 31.7 մլրդ դրամ, տարեկան աճը`13.6%
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017, 18:20

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին պետական ​​գանձապետարանին է ուղղվել 31,7 մլրդ դրամ, տարեկան աճը`13,6%: Այդ գումարի 89,3%-ը կամ 28,3 մլրդ դրամը  վճարվել է որպես ուղղակի հարկերի (ներառյալ եկամտահարկ և շահութահարկ), տարեկան 12,8% աճով: Ինչպես հայտնում է ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեն, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տարվա 9 ամիսների արդյունքներով տեղ են գտել  17 գործող բանկերից 12-ը (2016-ին`13): Առաջին հնգյակում են`Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը և Հայբիզնեսբանկը, որոնք առաջատարների հնգյակում էին նաև մեկ տարի առաջ: 2017-ի առաջին 9 ամիսների ընթացքում առաջատար հինգ բանկերը պետական բյուջեին են ուղղել 16,5 մլրդ դրամի հարկեր (տարեկան աճը`18.7%), որից 15.1 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (տարեկան աճը`18.9%):

Թաթուլ Մանասերյան. Ռուսաստանի տնտեսության զգալի աշխուժացումը և աճը բարենպաստ ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017, 17:52

Արմինֆո. Ռուսաստանի տնտեսության զգալի աշխուժացումը և աճը բարենպաստ ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա: «Հայաստանի փորձագիտական և կրթական հանրության դերը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման մեջ» խորագրով կլոր սեղանի ընթացքում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, հավելելով, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս դանդաղ և ցածր աճի երկարաձգված գործընթացից:

Հայաստանի բանկերի կապիտալի բազայի համալրումը թույլ է տվել մինչև 2017 թվի հուլիսի 1-ը վարկավորման տարեկան աճն արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 20:41

Արմինֆո. Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի բանկերի կապիտալի բազայի տարեկան 15%-ով կամ 85.1 մլրդ դրամով (177.1 մլն դոլար) համալրումը թույլ է տվել վարկավորման տարեկան աճը մինչև 2017 թվի հուլիսի 1-ն  արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից: Վարկային շուկայում բանկերի ակտիվացումը, իր հերթին, 2017 թվականի առաջին կիսամյակում զուտ շահույթն ավելացրել է տարեկան 49,5%-ով, մինչև 19.2 մլրդ դրամ (39.9 մլն դոլար):

 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 14:01

Արմինֆո.

Հայկական բանկերը 2017 թվականի I կիսամյակում երկրի պետական գանձարանին են վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 15:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարը 2017 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին է վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`12.9%: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 19,6 մլրդ.դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`12.6%:

 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 13:31

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84