ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:33

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2023թ. առաջին եռամսյակում պետական գանձարանին հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 8,3 տոկոսով ՝ մինչեւ 22,2 մլրդ դրամ (56,5 մլն դոլար) ։ Այդ գումարի 85,2% - ը կամ 18,9 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով ՝ տարեկան 7,4% աճով ։

Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 16:36

Արմինֆո. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2024 թվականի առաջին եռամսյակում աճել է տարեկան 18,8% - ով (մեկ տարի առաջ 2,2 անգամ աճից հետո)՝ գերազանցելով 83,1 մլրդ դրամը (211,4 մլն դոլար)։ Զուտ շահույթի դինամիկան դրական պահել հաջողվել է վարկային պորտֆելի տարեկան աճի 3,5% - ից մինչեւ 18,7% արագացման շնորհիվ՝  ապահովելով 5,1 տրլն դրամ (13 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի 31.03.2024 թ. տվյալները:

Ավելի քան 10 բանկ դարձել է անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի մասնակից
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:16

Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ վաղվանից՝ մարտի 30-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները. «Ակբա բանկ» ԲԲԸ, «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ, «ԱյԴի բանկ» ՓԲԸ , «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արցախ բանկ» ՓԲԸ, «Էվոկաբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Յունիբանկ» ԲԲԸ։

Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 13:57

Արմինֆո.Հայաստանի բանկային հատվածում վարկավորման ծավալի աճը 2023 թվականին արագացել է ՝ 13%-ից մինչեւ 21%՝ հասնելով 5.8 տրլն դրամի (14.2 մլրդ դոլար)։ Սակայն, պարզվել է, որ դա բավարար չէր շահույթն անկումից փրկելու համար, որը 2022 թվականին 3 անգամ աճից հետո 2023 թվականին կրճատվել է 9,2% - ով՝ կազմելով 229.9 մլրդ դրամ (567.9 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի  ֆինանսական վարկանիշի 31.12.2023 թ. տվյալները։

Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 15:17

Արմինֆո.Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան: Մարտի 25-31-ը ներառյալ Արդշինբանկի բոլոր քարտապանները, ովքեր անկանխիկ գնումներ կկատարեն DANZ, Carpisa, Geox, Ecco, Clarks, Scarpe multibrand, Original Marines, Springfield, Women'secret խանութ-սրահներում և վճարումը կկատարեն Արդշինբանկի POS տերմինալներով, կստանան 10% cashback։

RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր  
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 10:11

Արմինֆո.Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր 2023 թվականի ընթացքում նշանակալի արդյունքների հասնելու և RIA համակարգի բիզնեսի աճին աջակցելու համար:

Դանիել Ազատյանը՝  Հայաստանից HSBC-ի հեռանալու մասին. Այդ որոշումը 10 օրում չի կայացվել
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 15:26

Արմինֆո.HSBC խումբը տեղաշարժում էր իր կապիտալը և կենտրոնանում նախընտրելի շուկաների վրա՝ համաձայն վերջին տարիների քաղաքականության։ Միայն 2021 թվականից, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, խումբը դուրս է եկել 7 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի մանրածախ վարկավորումից։

HSBC-ի հեռանալուց հետո Հայաստանը զրկվում է վերջին անդրազգային ինստիտուցիոնալ ներդրողից. վերլուծաբաններ
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:45

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայում նոր միջազգային բրենդի ներգրավման հավանականությունը բավականին ցածր է։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով Հայաստանից  HSBC բանկի դուրս գալը։
 

 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 20:43

Արմինֆո.

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն Արդշինբանկին վաճառելու որոշումը ռազմավարական իմաստ ունի
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:14

Արմինֆո. HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի, HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այդ մասին ասվում է HSBC Հայաստան բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ՝ այն հայկական խոշոր բանկին՝ "Արդշինբանկ" ՓԲԸ-ին վաճառելու առնչությամբ:

Արդշինբանկը հայտարարել է «HSBC Հայաստան» բանկի ձեռք բերման շուրջ համաձայնության գալու մասին
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:10

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 17:29

Արմինֆո.

Արդշինբանկն ընտրել է OLYMPIC բանկային համակարգը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 13:53

Արմինֆո.Արդշինբանկ ՓԲԸ-ն ընտրել է OLYMPIC Banking System համակարգը իր` արժեթղթերով և արտարժույթով գործառնությունների սպասարկման համար:

Հայաստանի տնտեսության իրական հատվածն իր դիրքերը «զիջել է» արտածին գործոնների ազդեցությամբ ժամանակավոր բում ապրող, ինչպես նաև ոչ արտահանելի ոլորտներին. Դավիթ Անանյան
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:36

Արմինֆո. ՊԵԿ-ը հրապարակեց 2023 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում տեղի ունեցած որոշակի փոխատեղումների հիման վրա կարելի է ազդակների մակարդակով հպանցիկ տեսակետ ձևավորել Հայաստանի տնտեսական կառուցվածքի վերաբերյալ։ Այդ մասին «Ֆոյսբուքի» իր էջում գրել է ՊԵԿ նախկին ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անանյանը

Հայաստանի բանկային համակարգը 2023 թվականին 2 անգամ ավելացրել է պետական գանձարան հարկերի վճարումները
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 21:03

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2023 թվին 2 անգամ ավելացրել է պետական գանձարան հարկային վճարումները՝ մինչեւ 123.5 մլրդ դրամ (305 մլն դոլար), որից 71.5 մլրդ դրամը ուղղակի հարկեր են (տարեկան 39.7% աճ)։ Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 15:52

Արմինֆո. Երկրորդ տարին անընդմեջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը: Ինչպես վկայում են պետական եկամուտների կոմիտեի տվյալները, ընկերությունը 2023 թվականին պետական գանձարան է ուղարկել 70.8 մլրդ դրամ (տարեկան 50.8% անկմամբ), որից 5.2 մլրդ դրամը ՝ մաքսատուրքերի, 27.1 մլրդ դրամը ՝ ուղղակի հարկերի (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), 5.6 մլրդ դրամը ՝ անուղղակի հարկերի (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ) գծով։

Հայաստանի բանկերի շահույթը 2023 թվականին նվազել է 9,2% - ով ՝ 2022 թվականին 3 անգամ աճից հետո
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:53

Արմինֆո. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2023 թվականին նվազել է 9,2%-ով (2022 թվականին 3 անգամ աճից հետո) ՝ կազմելով 229.8 մլրդ դրամ (567.8 մլն դոլար) ՝ պայմանավորված ոչ տոկոսային եկամուտների տարեկան դինամիկայի վատթարացմամբ՝ 4 անգամ աճից մինչև գրեթե 2 անգամ անկում։ Ընդ որում, եռամսյակի կտրվածքով շահույթը սկսել է նվազել III եռամսյակից, ապա կտրուկ նվազել է (-35%) IV եռամսյակում։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի էքսպրեսս-ռենկինգի 31.12.2023 թ. տվյալները։

Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով հիփոթեքային վարկերի պարտքը 2023 թվականի 9 ամիսներին կազմել է 861 ԱՄՆ դոլար
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 15:23

Արմինֆո. Հայաստանում մեկ շնչի հաշվով հիփոթեքային վարկերի պարտքը 2023 թվականի 9 ամիսներին կազմել է 861 դոլար։ Հիփոթեքային ծանրաբեռնվածության ծավալը երկրում զիջում է միայն Ռուսաստանի ցուցանիշներին ($1397), բայց զգալիորեն գերազանցում Է Ղազախստանի ($597), Բելառուսի ($487), Ադրբեջանի ($198), Ուզբեկստանի ($132) և Ղրղզստանի ($47) ցուցանիշները:

 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 15:48

Արմինֆո.

Արդշինբանկը խաղարկում է 100 նվեր ոսկու գրավով վարկառուներին
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:18

Արմինֆո. 2023 թ.-ի դեկտեմբերի 25-ից գալիք տարվա հունվարի 30-ը ոսկու գրավով վարկառուները կարող են մասնակցել Արդշինբանկի խաղարկությանը և շահել 100 նվերներից մեկը: 



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20