YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը

 Երեթշաբթի, 7 Մայիսի 2024 11:48:00
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը

Արմինֆո.Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի սպառման։ Այս առաջարկն ընգրկում է YouTube, Netflix, Snapchat, TikTok ու այլ թոփ հավելվածներ։ «Բի Ֆրի 4000» փաթեթը ստեղծելիս ընկերությունը հիմնվել է բաժանորդների վարքագծի ուսումնասիրության վրա։

Այսօր ինտերնետի սպառման գերակշիռ մասը բաժին է հասնում տեսանյութերին ու ֆիլմերին։ Team-ի այս նոր փաթեթի ներառումները կբավարարեն, որպեսզի բաժանորդը կարողանա լիարժեք օգտվել բջջային ինտերնետից և անսահմանափակ վայելել ամենապահանջված վիդեո հավելվածները՝ չմտածելով ինտերնետի ծավալի սպառման մասին։

Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2:

Փաթեթը հասանելի է և՛ կանխավճարային, և՛ հետվճարային հաշվարկման համակարգերում։ Այն ակտիվացնել հնարավոր է My Team հավելվածի միջոցով կամ *706# հրահանգով: Հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ այստեղից։
 

Team Telecom Armenia-ն ներկայացրել է իր IPO-քեյսը հայաստանյան բուհերի ուսանողների համար CaseKey 2023 մրցույթի շրջանակում
 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2023 16:17

Արմինֆո.Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է CaseKey 2023 բիզնես խնդիրների լուծման նախաձեռնության հերթական մրցութային փուլը, որի մասնակիցներն այս անգամ պետք է հանդես գան Team Telecom Armenia հեռահաղորդակցական օպերատորի ռազմավարական զարգացման առաջարկներով ՝ վերջինիս IPO-ի դուրս գալու համատեքստում։

>>>
Գևորգ Մանթաշյան. մենք մեծ թվով տվյալներ ենք գեներացնում մեր երկրում, բայց շատ վատ ենք վերլուծում դրանք
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023 14:26

Արմինֆո. Մենք մեծ թվով տվյալներ ենք ստեղծում մեր երկրում, բայց դրանք շատ վատ ենք վերլուծում։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը՝<Արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպում. նոր բիզնես մոդելներ և տեխնոլոգիաներ> ռազմավարական նստաշրջանի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

>>>
ԵՄ-ը 6,5 մլն եվրո կտրամադրի Հայաստանի գյուղերում կայուն էներգետիկ լուծումների հասանելիության ընդլայնման համար
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023 12:31

Արմինֆո. Հունիսի 29-ին կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

>>>
Team Telecom Armenia-ն հաղորդել է ինտերնետ կապի հնարավոր սահմանափաակումների մասին. աշխատանքներ են տարվում խնդիրը վերացնելու ուղղությամբ
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023 15:59

Արմինֆո. Team Telecom Armenia հեռահաղորդակցության ընկերությունը հաղորդել է ինտերնետ կապի հնարավոր սահմանափակումների մասին։

>>>
Team Telecom Armenia-ի ռազմավարությունը. Սա դեռ սկիզբն է
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023 16:47

Արմինֆո.Միայն այս տարի, այսքան կարճ ժամանակահատվածում, Team Telecom Armenia հեռահաղորդակցության ընկերությունը հասցրել է բեկումնային քայլեր կատարել հայրենական հեռահաղորդակցության շուկայում, հայտարարելով, նախ, ընկերությունների խմբի մասին (Team Pay, Team Solutions, Team Systems և buy.am), որին հաջորդեց խոշոր վրացական հեռահաղորդակցության ընկերության (SkyTel) բաժնետոմսերի գնումը, եւ, ի վերջո, ելք դեպի IPO: Վերջին իրադարձությունը Հայաստանի համար աննախադեպ է, քանի որ առաջին անգամ երկրի կապիտալի շուկա մուտք գործեց հեռահաղորդակցային ընկերությունը' ֆոնդային բորսայում տեղաբաշխելով 40 մլն բաժնետոմսերի թողարկում' 8 մլրդ 240 մլն դրամ ընդհանուր ծավալով:

>>>
Krisp-ի և WEB-ի համահիմնադիրները դարձել են Team Telecom Armenia ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամներ
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023 17:46

Արմինֆո. Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և WEB ընկերության համահիմնադիր Ալբերտ Տոնեյանը դարձել են Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի անկախ անդամներ։ Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից:

>>>
Team-ի աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ ConFEAS համաժողովը
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023 22:46

Արմինֆո. Երևանում կայացավ ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովը, որի ընթացքում Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների միության անդամ բորսաներն ու դեպոզիտարիաները, ինչպես նաև ֆինանսական ոլորտի հատուկ հյուրերը քննարկեցին կապիտալի շուկայի արդի հիմնահարցերը, մարտահրավերներն ու հնարավորությունները: Team Telecom Armenia-ն միացել էր նախաձեռնությանը՝ աջակցելու ֆինանսական շուկայի զարգացմանը և նոր փորձի ներդրմանը։

>>>
Պետությունը մտադիր է ԳԱԱ ինստիտուտներից մեկի տարածքը հատկացնել նանոտեխնոլոգիաների ոլորտի ամերիկահայ գիտնականների գործունեության համար
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023 18:54

Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է հարթակ տրամադրել ԱՄՆ-ից ժամանած հայ գիտնականներին, որոնք գործունեություն են ծավալում նանոտեխնոլոգիաների, ավելի ճիշտ, նանոմասնիկների ոլորտում: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հաղորդել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝  պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

>>>
Հայաստանն ու Իրանը քննարկում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2023 17:43

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

>>>
Հայաստանն ու Հնդկաստանը թվային լուծումների ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
 Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 17:47

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 12-13-ն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանի Պունի քաղաքում՝ մասնակցելու «G20 Digital Economy Working Group»-ի հանդիպման շրջանակներում անցկացվելիք «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովին» (Global Digital Public Infrastructure (DPI) Summit)-ին:

>>>
Փոխվարչապետն ընդունել է «Siemens» ընկերության տարածաշրջանային փոխնախագահին
 Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 17:07

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, փոխվարչապետ Խաչատրյանը կարեւորել է «Siemens» ընկերության նման հեղինակավոր կազմակերպությունների գործունեության ակտիվացումը Հայաստանում։

Զրուցակիցները քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների եւ էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում: Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու եւ զարգացնելու իրենց պատրաստակամությունը։

>>>
ՄԱԿ-ի ԵՏՀ գործադիր քարտուղար. Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2023 17:00

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը:

>>>
Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
 Ուրբաթ, 2 Հունիսի 2023 19:26

Արմինֆո. «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել և հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է բաժնետոմսեր՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մասնակցել ընկերության զարգացմանը, կատարել ներդրում, կիսել հաջողությունները և դառնալ Team-ի բաժնետեր։

>>>
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի  30%-ը
 Չորեքշաբթի, 31 Մայիսի 2023 22:18

Արմինֆո. Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերը:

>>>
Հայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններ
 Չորեքշաբթի, 31 Մայիսի 2023 22:10

Արմինֆո.Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակությունը։

>>>
Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցն արդեն հասանելի է հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսությունների համար
 Ուրբաթ, 26 Մայիսի 2023 15:37

Արմինֆո. Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցին արդեն հասանելիություն ունի հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսություն։

Ինչպես հաղորդում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը, ընկերությունը վերջին ամիսներին մեծ ծավալի աշխատանքներ է տարել մարզերում, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի ու Կոտայքի։

«Մեզ համար կարևոր է մարզերում նման ենթակառուցվածքների կառուցումը, որը երկարաժամկետ հեռանկարում բերելու է տեղի տնտեսական ակտիվությանը և, հետևաբար, բնակչության ուժեղացմանը։ Վերջին շրջանում մեր թիմն աշխատել է հատկապես Սյունիքի մարզում՝ NGN ցանցով ծածկելով տնտեսությունների 50 տոկոսից ավելին»,- նշել է Team Telecom Armenia-ի տնօրեն Հայկ Եսայանը։

Մարզային աշխատանքներին զուգահեռ ընկերությունը մեկնարկել է ցանցի կառուցումը նաև Երևանի Կենտրոն համայնքում, որը նման արագության ինտերնետի ամենամեծ պահանջ ունեցող վարչական շրջանն է։

Հիշեցնենք, որ 25 Գբ/վ արագությամբ այս ցանցն ամբողջությամբ կամ մասամբ հասանելի է Հրազդան, Նոր Հաճըն,  Արմավիր, Մեծամոր, Ալավերդի, Սպիտակ, Իջևան, Կապան, Քաջարան, Վարդենիս, Սիսիան և Ջերմուկ քաղաքներում, Հաղարծին ու Գնդեվազ գյուղերում, իսկ Երևանում՝ Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Ավան և Զեյթուն համայնքներում։

NGN ցանցի հիման վրա ստեղծված Cosmo սակագնային փաթեթները ներառում են մինչև 1000 Մբ/վ գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և բջջային կապ։ Փաթեթի վերաբերյալ տեղեկություն ստանալու և սակագներին ծանոթանալու համար կարելի է անցնել https://www.telecomarmenia.am/hy/cosmo-combo հղումով, լրացնել առցանց հայտը, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

>>>
Հայաստանում ներկայացվել է ռոբոտատեխնիկական լրակազմերի ռուսաստանյան մշակող եւ արտադրող "ՌՕԲԲՕ" ԲԸ-ն
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2023 11:15

Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը կազմակերպել է ռոբոտատեխնիկական լրակազմեր արտադրող "ՌՕԲԲՕ" ԲԸ ռուս ծրագրավորողի առցանց շնորհանդեսը Հայաստանի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, կրթական կենտրոնների և հաստատությունների համար:

>>>
ԱՄՆ-ի հայ համայնքը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2023 14:42

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 11-ին առցանց ձևաչափով հանդիպում են ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների՝ «Deloitte Transactions & Business Analytics» ընկերության գործադիր տնօրեն Բագրատ Բայբուրթյանի, «FINRA» ընկերության փոխնախագահ Տիգրան Խրիմյանի և «Meduni UMSI» ընկերության գործադիր տնօրեն Վահագն Մարտիրոսյանի հետ:

>>>
ԵՄ-ը ցանկանում է 45 մլն եվրո ներդնել ստորջրյա մալուխի անցկացման համար՝ Կովկասի երկրների հետ կապը բարելավելու նպատակով
 Ուրբաթ, 12 Մայիսի 2023 10:46

Արմինֆո. Եվրամիությունը ծրագրում է ստորջրյա ինտերնետ-մալուխ անցկացնել Սեւ ծովով՝ Կովկասի երկրների հետ կապը բարելավելու եւ ՌԴ-ով անցնող գծերից կախվածությունը նվազեցնելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի փաստաթուղթը։

>>>
43 երիտասարդ ավարտեց ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ նախաձեռնած վերապատրաստման ծրագիրը
 Չորեքշաբթի, 10 Մայիսի 2023 17:58

Արմինֆո. Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտեց «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը: Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) համատեղ ջանքերով իրականացված վեցամսյա ծրագիրը նախատեսված էր աջակցելու տեղի երիտասարդությանը բարելավել փափուկ հմտությունները, ինչպես նաև մասնակցել անվճար դասընթացների և զարգացնել գիտելիքները ծրագրավորման,գրաֆիկ դիզայնի և մարքեթինգի ոլորտում:

>>>

Նորություններ
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
07.05.2024
RUB4.260.00
USD387.73-0.19
EUR417.55-0.28
GBP486.33-1.48
CAD283.43-0.24
JPY25.10-0.12
CNY53.72-0.10
CHF427.39-0.92