Արմինֆո.Առաջատար բլոկչեյն-էկոհամակարգը եւ կրիպտոարժույթի ենթակառուցվածքների մատակարար Binance-ն եւ Binance Academy-ն հայտարարում են լայնածավալ կրթական առցանց «Կրիպտոդպրոց» նախագծի մասին: Այդ նախաձեռնության շրջանակում Հայաստանի միլիոնավոր օգտատերեր կկարողանան հիմնարար գիտելիքներ ստանալ բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին՝ բացարձակապես անվճար։
"Կրիպտոդպրոց" նախագիծը բաղկացած կլինի մի քանի բլոկներից, որոնք ուղղված են ուսանողների վերապատրաստման տարբեր մակարդակների: Դասընթացի ավարտին յուրաքանչյուր շրջանավարտ կկարողանա ստանալ NFT վկայագիր, որը ցույց է տալիս բլոկչեյնի, կրիպտոարժույթների և թվային ակտիվների հիմունքների համապարփակ հիմնական դասընթացի հաջող ավարտը:
"Կրթությունը թվային ակտիվների զանգվածային ներդրումը խթանելու մեր ռազմավարության անկյունաքարն է: Հայաստանը մեծ առաջընթաց է ցուցաբերում կրիպտոարժույթների ներթափանցման մակարդակում, եւ մեր խնդիրն է Հայաստանի օգտատերերին տրամադրել կրիպտոարժույթների մասին բոլոր անհրաժեշտ գիտելիքները, ինչպես նաեւ տեղեկացնել բոլոր հարակից ռիսկերի մասին", - ասել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Binance-ի ղեկավար Կիրիլ Խոմյակովը:
Հիշեցնենք, որ ս. թ. ապրիլի սկզբին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը հաղորդել էր, որ Հայաստանը գտնվում է կրիպտոարժույթի համապարփակ կարգավորման համար օրինագծի մշակման փուլում: Օրինագիծը նպատակ ունի ստեղծել նորմատիվային բազա կրիպտոարժույթներին առնչվող գործառնությունների համար՝ ընդգծելով <միանման ռիսկ, միանման կարգավորում> սկզբունքը: Այս մոտեցումը ապահովում է, որ անկախ օգտագործվող տեխնոլոգիայից, կրիպտոարժույթներով գործառնությունները ենթակա լինեն համապատասխան կարգավորման, որը նման է ավանդական ֆինանսական գործիքներին, ինչպիսիք են պարտատոմսերը կամ ավանդները:
Նշենք, որ Binance-բ րկիպտոարժույթների ենթակառուցվածքների մատակարար է՝ ֆինանսական ապրանքների հավաքակազմով, այդ թվում, ամենամեծ ծավալով թվային ակտիվների առեւտրի բորսա:
Binance Academy-ն բլոկչեյնի եւ կրիպտոարժույթների կրթական հարթակ է, որը պարունակում է ավելի քան 800 հոդված, ինչպես նաև դասընթացներ բլոկչեյնի, կրիպտոարժույթների, Web3-ի և այլնի վերաբերյալ: 2018 թվին գործարկված հարթակը սպասարկում է միլիոնավոր սովորողների ողջ աշխարհում՝ ավելի քան 30 լեզուներով: