Արմինֆո.ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հայտնաբերվել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք: Այդ մասին հաղորդել է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
«Օրերս մաքսային կետ-բաժին է ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային հսկողության գոտում Վ.Ա.-ն մաքսային ծառայողին ասել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան: Սակայն տեսազննման ժամանակ նկատելի է դարձել, որ վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է: Զննության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցի գորգի տակ առկա են թաքցված դեղամիջոցներ։ Հետագա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Արդյունքում, ավտոմեքենայի դռների պաստառների տակից, հետևի նստատեղի տակ հատուկ հարմարեցված թաքստոցից, բեռնախցիկի ձախ կողային պաստառի տակից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ, ներարկիչներ և դեղերի դատարկ տուփեր` ցուցումների հետ միասին, որոնց ընդհանուր քաշը կազմել է 67 կգ։
Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով», - ասվում է հաղորդագրությունում։
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |