Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել 2023 թ. նոյեմբերի 16-ին ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրի նպատակն արևային էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ ջանքերի ներդրումն է՝ տեխնոլոգիաների, նորարարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով և առկա խոչընդոտները համակարգված ձևով վերացնելու նպատակով՝ բարեկեցության, էներգետիկ անվտանգության և ժողովուրդների կայուն զարգացման ապահովման համար: Ներկայումս Շրջանակային համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար: Համաձայնագրին միանալու դեպքում՝ ՀՀ-ն կլինի տարածաշրջանում առաջինը: Կարևորելով Հայաստանում արևային էներգետիկայի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործումը և ոլորտի զարգացման հեռանկարները՝ Շրջանակային համաձայնագրին միանալն իր նպաստը կբերի ոլորտում մրցունակության բարձրացմանը, և հիմք կստեղծի արևային էներգետիկայի բնագավառում Շրջանակային համաձայնագրի կողմ-պետությունների միջև համագործակցության զարգացման համար՝ փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին միասնական պատասխան տալու միջոցով: Միաժամանակ, Շրջանակային համաձայնագիրը կձևավորի կողմ-պետությունների հետ համագործակցության լրացուցիչ հարթակ:
RUB | 4.25 | 0.01 |
USD | 387.52 | -0.17 |
EUR | 419.49 | 0.90 |
GBP | 488.39 | 1.65 |
CAD | 284.25 | 0.58 |
JPY | 24.88 | 0.09 |
CNY | 53.65 | 0.06 |
CHF | 427.96 | 0.75 |