Արմինֆո.Սույն թվականի մարտի 30-ին սահմանապահ Վարդենիսում տեղի ունեցավ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որը մեկտեղել էր հարյուրավոր երիտասարդների Հայաստանի մարզերից։
Կրթված հասարակություն ունենալու համար ԱրարատԲանկն ամեն օր է աշխատում: Բանկն օգնել է, որ մարզային ֆորումն իրականություն դառնա: Գլխիվայր միջոցառման նպատակն էր տրամադրել հարթակ բոլոր այն երիտասարդներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և արդեն իսկ հասցրել են իրենց գործունեության ոլորտներում հաջողություններ գրանցել։
Բեմից ելույթ են ունեցել ու իրենց փորձով, հաջողություններով կիսվել երիտասարդ ՄԵՄ-ցիները, իսկ դահլիճից երիտասարդներին լսել ու հարցեր են ուղղել Հայաստանի ամենահաջողակ ու փորձառու մասնագետները, գործարարներն ու մտավորականները։
Վարդենիսում «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ն ավարտվել է փորձի փոխանակմամբ, կապերի հաստատմամբ և Սևան քաղաքի «The Band of Sun» երիտասարդ ռոք խմբի կատարումներով։
«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք հանուն Հայաստանի համաչափ զարգացման։
Այս պահին ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 70 փորձառու մենթորներ։
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |