Արմինֆո.IDBank-ը միանում է կենսաթոշակային հետվճարի ծրագրին, որի շրջանակում կենսաթոշակառուների կողմից կատարված անկանխիկ վճարումների դիմաց վերադարձվում է կատարված գնումների 10%-ը որպես քեշբեք՝ հետվճար։
Այս առիթով IDBank-ը հայտարարում է բացառիկ արշավի մեկնարկի մասին։ Եվ այսպես, արշավի շրջանակում՝ 25․03․2024թ-ից 31․05․2024թ-ը, Բանկի մասնաճյուղում կենսաթոշակային քարտ պատվիրած և մինչև 10.06.2024թ․ ներառյալ իրենց կենսաթոշակը կամ պարբերական նպաստը Բանկի հաշվին ստացած հաճախորդները Բանկից կստանան 5 000 ՀՀ դրամ որպես «Ողջույնի» բոնուս։
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS:
Հիմա կհարցնեք՝ իսկ ինչպե՞ս փոխել Ձեր կենսաթոշակը վճարող բանկը։ Ասենք, որ սա կարելի է անել մի քանի րոպեում, առանց տնից դուրս գալու, ինչպես սիրում ենք։ Դրա համար պարզապես պետք է անցնել այս հղումով ու բացված պատուհանում սեղմել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանի վրա ու լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։ Եթե դեռ գրանցված չեք համակարգում, ապա պետք է գրանցվել, ինչից հետո կարող եք լրացնել Ձեր տվյալները։
Շտապե՛ք միանալ IDBank-ին և ստանալ Ձեր կենսաթոշակը՝ միաժամանակ վայելելով արագ ու հարմարավետ սպասարկումը թե՛ Բանկի մասնաճյուղերում, թե՛ առցանց՝ զանգերի կենտրոնի միջոցով, կամ կատարելով Ձեր բոլոր գործարքները Idram&IDBank հավելվածով հաշված վայրկյանների ընթացքում։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |