Արմինֆո.Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում մարտի 18-22-ը տեղի է ունենում Կանաչ Կլիմայի Հիմնադրամի տարածաշրջանային երկխոսությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչների հետ։
Այս միջոցառմանը ՀՀ պատվիրակության խմբում մասնակցում է նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը։
Վերջինս պանելային քննարկման ընթացքում ներկայացրել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի փորձը կայուն ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև Ազգային Ծրագրի շրջանակներում ներառվելու համար առաջարկված ֆինանսավորման նախագծեր։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կարևորագույն նպատակներից է նպաստել Հայաստանի Հանրապետությունում «կանաչ» ֆինանսավորման ոլորտում կարողությունների բարձրացմանը: Ներկայումս Բանկը գտնվում է Կանաչ Կլիմայի Հիմնադրամի կողմից հավատարմագրման գործընթացում, որի իրականացումից հետո հնարավոր կլինի ներգրավել նոր գործիքներ և հասանելի ֆինանսական ռեսուրսներ կանաչ և կայուն ֆինանսավորման խթանման համար։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |