Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունում, կառավարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել։ Այդ մասին մարտի 7-ի ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք էկոնոմիկայի նախկին նախարարի, փոխնախարարի եւ գերատեսչության մյուս աշխատակիցների ձերբակալությունը համակարգային կոռուպցիա չէ, Պապոյանը խնդրել է չշտապել եզրակացությունների հարցում եւ սպասել դատավարության արդյունքներին: Խոսելով նոր նշանակումների մասին՝ նախարարը նշել է, որ արդեն հայտարարվել են մրցույթներ վարչության պետերի պաշտոնի մասով, որը պահանջում է կոնկրետ փորձ և գիտելիքներ: Իսկ փոխնախարարի պաշտոնի առումով Պապոյանը նշել է, որ դրանք քաղաքական նշանակումներ են։ <Երբ խոսքը վերաբերում է քաղաքական նշանակումներին, ապա, իհարկե, մարդը պետք է լինի քաղաքական գծի կրող։ Որովհետև, եթե մարդը չի հավատում այդ քաղաքական կուրսին, ապա նա կարող է լինել աշխարհի լավագույն մասնագետը, բայց չի կարող դա իրականացնել", - նշել է Պապոյանը։
RUB | 4.24 | 0.00 |
USD | 387.69 | 0.05 |
EUR | 418.59 | 0.68 |
GBP | 486.74 | 0.91 |
CAD | 283.67 | 0.25 |
JPY | 24.79 | -0.08 |
CNY | 53.59 | 0.01 |
CHF | 427.21 | -0.27 |