Արմինֆո. Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետն անդրադրաձել է կանաչ և դիմակայուն ապագա կառուցելու տեսանկյունից ջրային ռեսուրսների կայուն կառավարման առանցքային նշանակությանը՝ հատկապես ընդգծելով դրա կարևորությունը կլիմայական փոփոխությունների և դրա արդյունքում ի հայտ եկող նոր խոցելիությունների համատեքստում։ Միևնույն ժամանակ, առկա խնդիրների արդյունավետ հասցեագրման տեսանկյունից փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակի վերանայման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների և մոտեցումների որդեգրմամբ:
Քննարկման ընթացքում կարևորվել է միասնական ջրային ռազմավարության կառուցվածքի և շրջանակի վերաբերյալ հայեցակարգային քննարկումներում միջազգային գործընկերների և այլ շահակիրների ակտիվ ներգրավվածությունը՝ գործընկեր կառույցների ֆինանսական, տեխնիկական և գիտելիքային աջակցությունը ջրային համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |