Արմինֆո. Նկատի ունենալով սեփական աշխարհագրական դիրքը՝ Հայաստանը պետք է զարգացնի շուկաները, որտեղ ապրանքները ֆիզիկական կշիռ չունեն, մասնավորապես, ՏՏ-ն և ֆինանսական հատվածը։ Այդ մասին հայտարարել է Freedom Broker Armenia-ի (ամերիկյան Freedom Holding Corporation-ի դուստր ընկերություն) գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանը՝ առաջին ներդրումային-ֆինանսական համաժողովի հարթակներում լրագրողների հետ զրույցում։
Նրա ասելով՝ ճանապարհը, որ պետք է անցնի Հայաստանը, արդեն անցել են փոքր երկրները։ Ունենալով զարգացման մեծ ներուժ ՝ Հայաստանը, ինչպես նշել է Հովակիմյանը, չպետք է սահմանափակվի ներքին շուկայով։ "Ճիշտ զարգացնելով ֆինանսական ապրանքները եւ վաճառելով դրանք՝ մենք կարող ենք դառնալ հանգույց, որը հետաքրքիր կլինի նաեւ օտարերկրյա ներդրողների համար", - ընդգծել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին' նա նշել է, որ դեռևս ամենամեծ խնդիրը մնում է բնակչության ֆինանսական գրագիտության անբավարար մակարդակը: Այդ առննչությամբ Հովակիմյանը պատմել է Ակադեմիա ստեղծելու ծրագրերի մասին, որի գործունեությունն ուղղված կլինի հենց ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը: Ընդ որում, ընկերության ղեկավարը կարևորել է այդ աշխատանքներում ոչ միայն ֆինանսական հատվածի, այլև պետական հատվածի ներկայացուցիչների ներգրավումը:
Նշենք, որ ներդրումային-ֆինանսական համաժողովը կազմակերպել է Freedom Broker Armenia-ն ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: Համաժողովը մտադիր է դառնալ շուկայի առանցքային մասնակիցների, այդ թվում ՝ պետական իշխանության մարմինների, բիզնեսի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և հանրության միջև փոխգործակցության առաջատար հարթակ:
RUB | 4.29 | 0.00 |
USD | 388.24 | 0.27 |
EUR | 421.90 | 0.14 |
GBP | 493.69 | 0.85 |
CAD | 284.84 | -0.08 |
JPY | 24.85 | -0.06 |
CNY | 53.65 | 0.01 |
CHF | 426.92 | 0.02 |