Արմինֆո.Հայաստանը կարող է դառնալ հանգույց օտարերկրյա արժեթղթերի առևտրի համար: Սա լավ հնարավորություն է: Եվ մասնավոր ներդրողները, և ընկերությունները, և ֆոնդային բորսան, սկզբունքորեն, կարող են մասնակցել դրան: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման վարչության տնօրեն Գարեգին Գևորգյանը՝ առաջին ներդրումային-ֆինանսական համաժողովի ընթացքում, խոսելով աշխարհաքաղաքական իրավիճակի առնչությամբ ստեղծված իրողությունների մասին:
Գեւորգյանը, սակայն, նշել է, որ այս համատեքստում անհրաժեշտ է հստակ հետեւել բոլոր պահանջներին, ինչպես պատժամիջոցների գծով, այնպես էլ AML (anti money laundering) մասով:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչն այս առնչությամբ նկատել է, որ Հայաստանը պաշտպանում է պատժամիջոցների ռեժիմները, բայց՝ առանց դրանց միանալու:
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |