Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարում է 2024 թվականի ամառային ժամանակահատվածի մի շարք նոր ուղղությունների տոմսերի վաճառքի մեկնարկի մասին:
Ավիաընկերությունն առաջարկում է նոր հետաքրքիր երթուղիներ անմոռանալի ամառային հանգստի համար Նիցցայում, Բարսելոնայում, Տիվատում, Բուրգասում և Դյուսելդորֆում: Այս ուղղություններով կանոնավոր թռիչքները կսկսվեն 2024 թվականի մայիսից և հունիսից։
Տոմսերը կարելի է ձեռք բերել flyone.am կայքում, FLYONE բջջային հավելվածի միջոցով, ինչպես նաև բոլոր գործընկեր գործակալություններում:
Ներկայումս ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Ռուսաստանի քաղաքներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, ՄինՎոդի, եվրոպական քաղաքներ ՝ Փարիզ, Միլան, Լառնակա: Չվերթների ուղղությունների թվում են նաև Թբիլիսին, Ստամբուլը, Շարմ Էլ Շեյխը, Հուրգադան և Քիշնևը:
RUB | 4.24 | 0.04 |
USD | 387.64 | -0.37 |
EUR | 417.91 | -0.33 |
GBP | 485.83 | -0.42 |
CAD | 283.42 | -0.19 |
JPY | 24.87 | -0.04 |
CNY | 53.58 | -0.13 |
CHF | 427.48 | -0.46 |