Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 17:45
Ալինա Հովհաննիսյան

HSBC-ի հեռանալուց հետո Հայաստանը զրկվում է վերջին անդրազգային ինստիտուցիոնալ ներդրողից. վերլուծաբաններ

HSBC-ի հեռանալուց հետո Հայաստանը զրկվում է վերջին անդրազգային ինստիտուցիոնալ ներդրողից. վերլուծաբաններ

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայում նոր միջազգային բրենդի ներգրավման հավանականությունը բավականին ցածր է։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով Հայաստանից  HSBC բանկի դուրս գալը։
 

«Ի՞նչու HSBC-ն դուրս եկավ մեր շուկայից և արդյո՞ք հնարավոր է ներգրավել նոր միջազգային բրենդ

Անխոս է, որ HSBC-ի (այդ թվում՝ իրավանախորդ Միդլենդ Արմենիայի) մուտքը Հայաստան առավելապես պայմանավորված էր Վաչե Մանուկյանի գործոնով, քան տնտեսական նպատակահարմարությամբ։ Ակնհայտ է, որ 25 տարի անց Հայաստանում ունենալով ընդամենը $500 մլն պորտֆել (ներառյալ՝ HSBC London-ի կողմից տրվածը), HSBC-ի նման խոշոր խմբի համար նպատակահարմար չի գործունեություն ծավալել Հայաստանում, նույնիսկ եթե ROE-ն բավականին բարձր է (19%), էլ չեմ ասում ռազմավարական նպատակահարմարությունը։ Հետևաբար, HSBC-ի դուրս գալը Հայաստանից ինչքան էլ ցավալի լինի մեր տնտեսության համար, անսպասասելի չէր, առնվազն վերջին 10-12 տարում այդ խոսակցությունները պարբերաբար ակտիվ շրջանառվում էին, նույնիսկ ռեալ քայլեր էին կատարվում պոտենցիալ գնորդների կողմից due dilligence-ների իրականացման տեսքով։

 

Պե՞տք է ունենալ Հայաստանում խոշոր միջազգային ֆինանսական բրենդ - իհարկե, պետք է, սա որոշակի գրավչություն/վստահություն է ապահովում այլ ոլորտների ներդրողների մոտ Հայաստան մուտք գործելու համար։ Հնարավո՞ր է նոր բրենդ բերել - ցավոք, հավանականությունը բավականին ցածր է, գոնե ես այդպես եմ գնահատում։ Տարածաշրջանում ամենամեծ ներկայացվածությունն ունի ավստրիական Reiffeisen-ը, բայց նույնիսկ Reiffeisen Kosovo-ի ակտիվներն են գերազանցում $1.3 մլրդը, որից վարկային պորտֆելը՝ $0.9 մլրդ է։ Համեմատության համար, Հայստանում ընդամենը 4 բանկ են գերազանցում այդ ցուցանիշը՝ Ameriabank, Ardshinbank, ACBA և Amio:

 

Ինչպե՞ս կարող են խոշոր ֆինանսական խմբերը մտնել Հայաստան՝ կամ տեղում բանկ ձեռք բերելով, կամ նորը հիմնելով (ինչը քիչ հավանական է)։ Այս իրավիճակում կամ պետք է նստել-սպասել թե երբ մեր բանկային համակարգը կզարգանա ու գրավիչ կդառնա խոշոր ֆինանսական խմբերի համար, կամ պետք է բանկային համակարգում կոնսոլիդացիա գնա, միգուցե, նույնիսկ միավորվելով տարածաշրջանի այլ երկրների բանկերի հետ, որովհետև միայն Հայաստանի շուկան բավականին փոքր է։

 

Համոզմունք ունեմ, որ առաջիկա տարիներին այդ կոնսոլիդացիոն գործընթացները տեղի են ունենալու․․․ ես ինքս կուզեի, որ նաև թվային բանկերի կարգավորումը հնարավորինս մեղմվեր և մեր շուկայում ձևավորվեին կամ մուտք գործեին նաև թվային բանկեր․․․

 

Հ․Գ․ Ի դեպ, սրա մասին տարիներ առաջ խոսել է նաև Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ մեր շուկայի համար 17 (արդեն 18) առևտրային բանկ ունենալը շատ է․․», - գրել է տնտեսագետը:

 

Մինչդեռ, ինչպես նշել է AmRating ազգային վարկանիշային գործակալության ղեկավար Էմանուիլ Մկրտչյանը, Հայաստանից դուրս գալու ռազմավարական որոշումը HSBC միջազգային բանկային հոլդինգը կայացրել է դեռ մի քանի տարի առաջ: Եվ դա վերաբերում էր ոչ միայն Հայաստանին, այլև համաշխարհային բիզնեսի համար "անհետաքրքիր" այլ երկրներին։ Խոսքը, այդ թվում, Ռուսաստանի մասին էր, որտեղ բանկը զարգացնում էր իր կորպորատիվ բիզնեսը, որը վաճառքի է հանվել, եւ որն արդեն կորցրել է մոտ 300 մլն դոլար։ Որպես հետեւանք, վերջին տարիներին HSBC-ի հայաստանյան դստեր հաշվեկշռի արտարժույթի աճի տեմպն աստիճանաբար նվազում էր, եւ վերլուծաբանները երկրում նրա ներկայության աստիճանական "կրճատման" մասին հետեւեւթյուն էին անում: Ինչպես կարծում են գործակալությունում, շուկայից դուրս գալու համար բանկային հոլդինգին անհրաժեշտ էր, նախ, գնել Վաչե Մանուկյանից նրա 30 տոկոս բաժնեմասը, եւ երկրորդ, գտնել "արդար" գնորդ, որպիսին, ինչպես հայտնի է, հանդես է եկել ակտիվների գծով այսօրվա դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը:

 

Ինչպես կարծում է Մկրտչյանը, շուկայից HSBC-ի դուրս գալը, որը 90-ականների վերջին հայ բանկիրների շրջանում բանքինգի միջազգային ստանդարտներ էր սերմանում եւ գրագիտություն էր սովորեցնում, կարելի է համարել ամենավատ քեյսը, որը տեղի է ունեցել վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունում: Չէ որ HSBC-ից առաջ Հայաստանից աստիճանաբար հեռանում էին այլ ինստիտուցիոնալ բանկային ներդրողներ, որոնց թվում էր գերմանական ProCredit Bank-ը, որը բավական հաջող շարունակում է գործել Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Արևելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև Acba Bank-ի կապիտալից դուրս եկած Credit-Agricole Bank-ը։ Զգալիորեն կրճատել կամ ընդհանրապես զրոյացրել են իրենց ներկայությունը բանկային կապիտալում այնպիսի միջազգային ֆինանսական դոնորներ, ինչպիսիք են EBRD-ն, որը մնացել է միայն Ամերիաբանկի կապիտալում, ինչպես նաև IFC-ն, KfW-ն և մյուս ավելի փոքրերը, ինչպես Incofin-ը:

 

"Բանկային կապիտալներից դոնոր կազմակերպությունների դուրս գալը միանշանակ բացասաբար գնահատելու հարկ չկա, քանի որ հենց նրանց օգնության, ֆինանսական եւ խորհրդատվական աջակցության շնորհիվ է տեղի ունեցել երկրի բանկային համակարգի կայացումը: Սակայն,  ռազմավարական ինստիտուցիոնալ ֆինանսական և բանկային հոլդինգների ելքը ոչ այլ ինչ է, քան ազգային տնտեսության վիճակի լակմուսի թուղթ: Չէ որ, որպես կանոն, նման խոշոր բանկերը չեն աշխատում սպառողական եւ լոմբարդային վարկերի շուկաներում, նրանք շահագրգռված են տնտեսության իրական հատվածում լուրջ ռազմավարական միջին եւ երկարաժամկետ ներդրումներով, իսկ Հայաստանն այսօր աայդ առումով պարծենալու բան չունի", - նշել է AmRating - ի ղեկավարը։ Եվ, այնուամենայնիվ, առայժմ երկրում շարունակում են աշխատել ռուսական ՎՏԲ-ն և իրանական Մելլաթ-ը, որոնց ներկայությունն այսօր, հիմնականում, կրում է քաղաքականապես մոտիվացված բնույթ:

 

Հայաստանում միջազգային ֆինանսական կառույցների միակ ներկայացուցիչները մնում են կենսաթոշակային հիմնադրամների (Amundi եւ C-Quadrat) կառավարող ընկերությունները, որոնք դեռեւս բավական ցածր մակարդակի ներդրումային ներգրավվածություն ունեն ազգային տնտեսության զարգացման գործում:

 

Մկրտչյանի կարծիքով՝ բանկային համակարգի հնարավոր կոնսոլիդացման մասին խոսակցություններն այսօր արդեն արդիական չեն՝ խիստ մրցակցության բացակայության պատճառով։ Դրամական ներարկումները, որոնք թեև նվազել են, բայց դեռ չեն սպառել իրենց և ներկա կլինեն որպես կարևոր գործոն ընդհուպ մինչև միջազգային տուրբուլենտության ավարտը, ընդլայնել են ֆինանսական կարկանդակի ծավալները, որը բավական մեծ է դարձել երկրում առկա բոլոր բանկերի համար  Ավելին, բանկերի թիվը վերջին մեկ տարվա ընթացքում նույնիսկ համալրվել է այդ պատճառով։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Արդշինբանկը հայտարարել էր HSBC Europe B. V-ի ՝ HSBC Holdings plc-ի դուստր ընկերության հետ Հայաստանում իր դուստր բանկային ընկերությունը ձեռք բերելու պարտավորեցնող համաձայնության ձեռք բերման մասին:

 

ԱրմԻնֆո-ի վարկանիշի համաձայն, HSBC Bank Armenia-ի ակտիվները 2023 թվականի վերջին կազմել են 719.7 մլն դոլար (12-րդ): Ընդհանուր վարկային ներդրումների և այլ փոխառությունների չափը կազմել է 456.3 մլն դոլար: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 149.8 մլն դոլար: Ընդհանուր պարտավորությունները կազմում են 569.9 մլն դոլար, որից 504.9 մլն դոլարը հաճախորդների հանդեպ պարտավորություններն են: 2023 թվականը HSBC Bank Armenia-ն ավարտել է 27.3 մլն դոլար զուտ շահույթով ՝ տարեկան 38% աճով ։

 

Հիշեցնենք, որ մինչև 2022 թվականը HSBC Bank Armenia-ի բաժնետերերն էին HSBC Europe B. V.-ն ՝ 70% բաժնեմասով, և Wings Establishment ընկերությունը՝ 30% բաժնեմասով, որը պատկանում էր անգլիացի հայազգի գործարար Վաչե Մանուկյանին: Վերջինս իր բաժնեմասը վաճառել էր 2022 թվականի առաջին եռամսյակում։ Հիշեցնենք, որ HSBC-ն (Midland Բանկ) Հայաստանում իր մասնաճյուղը (Armenian branch) բացել էր 1996 թվականին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
15.05.2024
RUB4.250.01
USD387.52-0.17
EUR419.490.90
GBP488.391.65
CAD284.250.58
JPY24.880.09
CNY53.650.06
CHF427.960.75