Արմինֆո. Եվրամիությունը մտադիր է մինչև 10 մլրդ եվրո ներդրում ներգրավել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Անդրկովկասով և Թուրքիայով տրանսպորտային միջանցքի ստեղծման համար, շրջանցելով Ռուսաստանը, սակայն առայժմ Բրյուսելը պատրաստ է այդ նպատակների համար ընդամենը 2,97 մլրդ եվրո հատկացնել Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) և վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ)՝ երկու վարկային գծերի տեսքով: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ՝ կապված Բելգիայի մայրաքաղաքում բացված ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային համաժողովի հետ։
Ինչպես ընդգծել Է Եվրահանձնաժողովը, Ուկրաինայի շուրջ իրադարձությունների սկսվելուց հետո "հատուկ հրատապություն է ի հայտ ելել Եվրոպայի և Ասիայի միջև այլընտրանքային հուսալի առևտրային ուղիների որոնման համար, որոնք չեն անցնում Ռուսաստանի տարածքով": "Եվրամիությունը մտադիր է ներգրավել մինչև 10 մլրդ եվրո ներդրումներ, որոնք արդեն գոյություն ունեցող և պլանավորված ներդրումների խառնուրդ են։ Եվրոպական ներդրումային բանկն այսօր Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի կառավարությունների հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Եվրահանձնաժողովի երաշխիքների ներքո 1,47 մլրդ եվրո վարկի տրամադրման մասին: Այսօր ավելի ուշ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը փոխըմբռնման հուշագիր կստորագրի Ղազախստանի հետ 1,5 մլրդ եվրո վարկային գծով", - ասված է հայտարարության մեջ, որը տարածել է ՏԱՍՍ-ը:
RUB | 4.24 | 0.04 |
USD | 387.64 | -0.37 |
EUR | 417.91 | -0.33 |
GBP | 485.83 | -0.42 |
CAD | 283.42 | -0.19 |
JPY | 24.87 | -0.04 |
CNY | 53.58 | -0.13 |
CHF | 427.48 | -0.46 |