Արմինֆո.IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինման գործընթացը։ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում վերաբացվել է Դավթաշենի մասնաճյուղը, որտեղ հաճախորդներին սպասում են նորարար, ժամանակակից միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած սրահը։
IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Անդրեասյանի խոսքով՝ հաճախորդների համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի բանկային գործարքներ կատարելը լինի ավելի հաճելի։ «Ինչպես գիտեք՝ IDBank-ը Իդրամ ընկերության հետ համատեղ շարունակում է իր թվային հարթակի կատարելագործումը, և այսօր մեր հաճախորդները գնալով ավելի շատ ծառայություններից կարող են օգտվել տանը կամ աշխատավայրում՝ առանց ժամանակ վատնելու և մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ, կարևորելով մեր հաճախորդների հարմարավետությունը և գիտակցելով, որ նրանց համար լավագույն փորձառություն ապահովելը մեր գլխավոր նպատակներից մեկն է, այսօր վերաբացում ենք IDBank-ի վերանորոգված մասնաճյուղերից հերթականը։ Վստահ ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն նորարար լուծումներն ու սպասարկման որակը, որը, ինչպես արդեն նշեցի, մեզ համար առաջնային է», - ասում է Անդրանիկ Անդրեասյանը և հավելում, որ մոտ ապագայում IDBank-ի մասնաճյուղային ցանցը կընդլայնվի։
IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղում հասանելի կլինի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով հաճախորդները կկարողանան ինքնուրույն օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ վարկի մարում, հեռախոսահամարի միջոցով IDBank-ի հաշիվների համալրում և այլն։
IDBank-ը ներկայում ունի 13 մասնաճյուղ ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Էջմիածնում, Վանաձորում և Աբովյանում։
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |