Արմինֆո.Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամերիկահայ առաջատար մասնագետ, Embodied ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը CES 2024 Innovation Awards մրցանակի դափնեկիր է՝ "Արհեստական բանականություն" անվանակարգում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հավելելով, որ Փիրջանյանը բարձր պարգևի է արժանացել Embodied ընկերության արտադրած Moxie ռոբոտի համար:
Նշենք, որ CES 2024 մրցանաբաշխությունը աշխարհի ամենամեծ և ամենակարևոր տեխնոլոգիական իրադարձությունն է, որն այս տարի տեղի է ունենում հունվարի 9-12-ին Լաս Վեգասում: Ցուցահանդեսի և մրցանակի հիմնադիրն է սպառողական տեխնոլոգիաների ասոցիացիան (Consumer Technology Association, CTA):
Պաոլո Փիրջանյանը ծնվել է Իրանում։ Տեխնիկական կրթությունն ստացել է Դանիայում և համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ երկար ժամանակ դասավանդել է, իսկ ավելի ուշ, տեղավորվելով NASA-ում, հայտնագործել է իր առաջին ռոբոտները։ Ավելի քան 5 տարի NASA-ում աշխատելուց հետո Պաոլոն որոշել է հիմնել իր Evolution robotics ընկերությունը։ Այնուհետև աշխատել է iRobot կորպորացիայի տեխնիկական տնօրեն։ 2016 թվականին Փիրջանյանը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Մայա Մատարիչի հետ հիմնել է Embodied ընկերությունը, որը ռոբոտ - օգնականների ամերիկացի մշակող է, որոնք օգնում են մարդկանց տնային գործերում, ինչպես նաև հետևում են օգտատերերի վիճակին և առողջությանը: Ընկերությունը զարգացնում է արհեստական բանականության հարթակ, որի հիման վրա ստեղծվում են ռոբոտներ։
Embodied-ում իրենց ռոբոտներին անվանում են "զգացմունքային, ինտելեկտուալ եւ մարդկանց նման" եւ նշում են, որ սարքերը ստեղծվում են՝ հաշվի առնելով ընտանիքների անհատական առանձնահատկությունները եւ կենսամակարդակը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |