Արմինֆո.Հայաստանի առևտրի հատվածի հասույթի տարեկան աճն արագացել է 16,2%-ից մինչեւ 24,3%՝ 2023թ. 11 ամիսների ընթացքում ապահովելով 4.8 տրլն դրամ ծավալ (12.2 մլրդ դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն 2023թ. նոյեմբերին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 7,6% - ով՝ հասնելով 548.3 մլրդ դրամի (ավելի քան 1.3 մլրդ դոլար)։ Տարեկան աճի արագացումն առավելապես ապահովվել է մեծածախ առևտրի բարձր վերընթաց տեմպերով։
Այսպես, մեծածախ առևտրի տարեկան աճը հունվար-նոյեմբերին արագացել է 25,1%-ից մինչեւ 32,4%՝ կազմելով 2,9 տրլն դրամ: Ամսական կտրվածքով մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 6,6% - ով ՝ մինչեւ 345.3 մլրդ դրամ։
Մանրածախ առևտրի շրջանառությունը հունվար-նոյեմբերին գերազանցել է 1.5 տրլն դրամը, որը 9,5%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը (2,4% աճի դիմաց)։ Մեկ ամսում մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 4,6% - ով՝ հասնելով 172.3 մլրդ դրամի։
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |