Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների կրճատմամբ, ինչին զուգընթաց երկշաբաթյա բացակայությունից հետո վերսկսվել են եվրոյով գործարքները: Այսպես, դոլարային գործարքների շաբաթական թրենդը 36% անկումից շրջադարձ է կատարել դեպի 68,2% աճ, մինչդեռ, ռուբլով գործարքների դինամիկան շրջադարձ է կատարել է հակառակ ուղղությամբ՝ 5,8 անգամ աճից դեպի 83,2% անկում։ Արդյունքում՝ կրկին սկսել են գերակշռել դոլարային գործարքները ՝ 9,3 անգամ գերակշռելով ռուբլով գործարքների նկատմամբ, իսկ եվրոյով գործարքների նկատմամբ ՝ 16,5 անգամ։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (18-22.12.23-ը ՝ 11-15.12. 23-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի աճը պահպանվել է, ինչի հետ մեկտեղ, եվրոյի և ռուբլու առքուվաճառքը անկումից հասել է աճի։
Արդյունքում՝ 2023թ. դեկտեմբերի 18-22 - ն ընկած ժամանակահատվածում դրամը սկսել է արժևորվել ինչպես ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ 407,5 դրամ/1 դոլարից մինչև 405,8 դրամ/1 դոլար, այնպես էլ ռուբլու նկատմամբ՝ 4,5 դրամ/1 ռուբլուց մինչև 4,4 դրամ/1 ռուբլի, ընդ որում, եվրոյի նկատմամբ "սառելով" 445 դրամ/1 եվրոյի մակարդակում։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |