Արմինֆո.Հայաստանի կառավարությունը երկրի պետական բյուջեից 65 մլն դոլար կհատկացնի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման համար: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում, որը կկայանա վաղը ՝ դեկտեմբերի 14-ին:
Աղբյուրի համաձայն, գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը: Ծրագրի իրականացման աշխատանքներով կզբաղվի "Ռուսատոմ սերվիսը", որի հետ կկնքվի համապատասխան համաձայնագիր: Որպես նախագծի պատվիրատու հանդես կգա Հայկական ԱԷԿ-ը, որը պետական միջոցներ կստանա բյուջետային վարկի տեսքով, որի պայմանների մասին ոչինչ չի հաղորդվում: Ծրագրի կապալառուն կլինի "Ռուսատոմ սերվիսը", որը մտնում է"Ռոստատոմ" պետական ընկերության կառուցվածքի մեջ:
RUB | 4.24 | 0.04 |
USD | 387.64 | -0.37 |
EUR | 417.91 | -0.33 |
GBP | 485.83 | -0.42 |
CAD | 283.42 | -0.19 |
JPY | 24.87 | -0.04 |
CNY | 53.58 | -0.13 |
CHF | 427.48 | -0.46 |