Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը կարևորել է Amazon web services ընկերության հետ համագործակցությունը և նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Amazon web services-ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը:
Ֆրանկո Սպիչիարելին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |