Արմինֆո.Հայաստանում բանկային քարտերի շուկայի կայացման և զարգացման տարիներին առաջին անգամ ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով դրանցով անկանխիկ գործարքների ծավալը գերազանցել է կանխիկացման ծավալները:
Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները, քարտերով գործարքների 50.3%-ը բաժին է ընկել անկանխիկ գործառնություններին (2.3 տրլն դրամ (5.7 մլրդ դոլար), մինչդեռ, մեկ տարի առաջ այդ մակարդակը կազմում էր շուրջ 38%: Ընդ որում, անկանխիկ գործարքների ծավալի տարեկան աճի տեմպն արագացել է՝ 63,3%-ից մինչև 2 անգամ։
Ինչպես կարծում են շուկայի վերլուծաբանները, անկանխիկ գործառնությունների արագ աճը պայմանավորված է եղել "Անկանխիկ հաշվարկների մասին" ՀՀ օրենքի թարմացմամբ, որը պարտավորեցրել է 2022թ. հուլիսի 1-ից կատարել համեմատաբար խոշոր անկանխիկ վճարումներ։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |