Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-հոկտեմբերին, 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է մինչև 101,6%՝ նախորդ տարվա 103,4%-ի դիմաց: Դա դիտվել է արդյունաբերական հատվածի ծավալների 0,5%-ով կրճատման ֆոնին՝ մինչև 2,1 տրլն դրամ (5,4 մլրդ դոլար), մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 9,9% աճ։ Նման տվյալներ են նշված ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում։
Վիճակագրության համաձայն, 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը, ընդհակառակը, բարձրացել է մինչև 104,3%, մինչդեռ, մեկ տարի առաջ 2022թ. հոկտեմբերին, 2021թ. հոկտեմբերի համեմատ, այդ ցուցանիշը եղել է անկման մեջ և կազմել է 97,1%։ Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերության հատվածը ցույց է տվել ծավալների չնչին աճ՝ 0,6 տոկոսով, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր աճի բարձր տեմպ՝ 9,7 %:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |