Արմինֆո.Կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 5 ամիս օգնություն տրամադրելու նպատակով: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Արդյունքում՝ մինչև դեկտեմբեր ամիսը, ներառյալ` կապահովվի այդ բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը: Շահառուներին տրամադրվել միանվագ 300,000 դրամ և ամենամսյա 68000 դրամ դրամական օգնություն։ Ըստ հիմնավորման՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում են թվով 13 բնակելի տներ: Շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի դեկտեմբեր ամիսը։ Ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է՝ 38 անձ:
RUB | 4.25 | 0.01 |
USD | 387.52 | -0.17 |
EUR | 419.49 | 0.90 |
GBP | 488.39 | 1.65 |
CAD | 284.25 | 0.58 |
JPY | 24.88 | 0.09 |
CNY | 53.65 | 0.06 |
CHF | 427.96 | 0.75 |