Արմինֆո.Հայաստան նավթամթերքի ներմուծումը 2023թ.առաջին կիսամյակում աճել է տարեկան 10,3% - ով՝ կազմելով 257,6 հազար տոննա։ Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է 10% - ով ՝ մինչև 228.3 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի մաքսային ծառայության տվյալները։
Հաշվետու ժամանակահատվածում նավթամթերքը, հիմնականում, ներմուծվել է Ռուսաստանից (74,3%), Իրանից (8,8%), Հունաստանից (8,5%), Թուրքիայից (4%), Վրաստանից (2,4%), Կորեայի Հանրապետությունից (0,4%), Ռումինիայից (0,3%), ինչպես նաև Նիդերլանդներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Ֆինլանդիայից, Բելառուսից, Բելգիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Լիտվայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Իսրայելից, Սերբիայից, Չինաստանից, Շվեդիայից, Ալբանիայից, Ավստրիայից, Բուլղարիայից:
Միաժամանակ, 4,3 անգամ աճել են նավթամթերքի արտահանման ծավալները՝ հասնելով 290,3 տոննայի՝ մաքսային արժեքի 6,7 անգամ աճի դեպքում՝ մինչեւ 1,6 մլն դոլար։
Նավթամթերքի արտահանման հիմնական ծավալը բաժին է ընկել ՌԴ-ին (52,3%), Իրանին (24,3%), Իրաքին (23,5%), ինչպես նաև Վրաստանին և Գերմանիային
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |