Արմինֆո."ԷՖԵՍ" ապահովագրական ընկերությունը դե-ֆակտո վերադարձել է հայկական շուկա։ Ս. թ. հուլիսի վերջին գրանցվելով Կենտրոնական բանկում՝ "ԷՖԵՍ" ԱՓԲԸ-ն մինչեւ հոկտեմբեր հասցրել է համագործակցություն հաստատել վեց բանկերի և Հայաստանի խոշորագույն լիզինգային ընկերության, ինչպես նաև մի շարք զբոսաշրջային գործակալությունների հետ: Ընդհանուր առմամբ, որպես "ԷՖԵՍ"-ի ապահովագրական գործակալներ արդեն հանդես են գալիս 51 կազմակերպություններ, որոնց թվում են ACBA Bank-ը, Կոնվերս բանկը, Արարատբանկը, Էվոկաբանկը, Ինեկոբանկը, Byblos Bank-ը և ACBA Leasing-ը:
"ԷՖԵՍ" ԱՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը գրանցման պահին կազմել է 2 մլրդ դրամ և բաղկացած է եղել 2 մլն հասարակ անվանական բաժնետոմսերից' յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
Որպես "ԷՖԵՍ"-ի բաժնետեր հանդես է գալիս "Ինտելիջենտ Մենեջմենթ" ՍՊԸ-ն, որը հավասար բաժնեմասերով (50 - ական տոկոս) տնօրինում են Հայաստանում հայտնի ապահովագրական մասնագետներ Լեւոն Ալթունյանը եւ Արեւշատ Մելիքսեթյանը:
"ԷՖԵՍ" ԱԸ-ը լիցենզիա է ստացել Կենտրոնական բանկից' 13 դասերով ոչ կյանքի ապահովագրության համար. դժբախտ պատահարներից ապահովագրություն, առողջության ապահովագրություն, ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային), օդային տրանսպորտի ապահովագրություն, բեռնափոխադրումների ապահովագրություն, հրդեհից և բնական աղետներից գույքի ապահովագրություն, գույքի ապահովագրություն այլ վնասներից, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն (այդ թվում ՝ բեռնատար), օդային տրանսպորտի (այդ թվում ՝ բեռնատար) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն, երաշխիքների տրամադրում, ֆինանսական վնասի ապահովագրություն, աջակցություն (արտասահման մեկնողների) ապահովագրություն:
"ԷՖԵՍ" ԱԸ-ը Կենտրոնական բանկից ստացել է նաև վերաապահովագրության լիցենզիա:
Արդյունքում, հաշվի առնելով "ԷՖԵՍ" ԱՓԲԸ-ն, Հայաստանի ապահովագրական շուկայում արդեն գործում է 7 ԱԸ:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |