Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է հարթակ տրամադրել ԱՄՆ-ից ժամանած հայ գիտնականներին, որոնք գործունեություն են ծավալում նանոտեխնոլոգիաների, ավելի ճիշտ, նանոմասնիկների ոլորտում: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հաղորդել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։
Չնշելով ընկերության անվանումը՝ նախարարը պատմել է ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին, որոնց արդյունքում որոշում է կայացվել տրամադրել ավելի լայն տարածք ՝ մեր երկրում իրենց գործունեությունը ծավալելու համար:
Խաչատրյանը հաղորդել է, որ նախարարության կողմից նախագիծ է ներկայացվել ԳԱԱ ինստիտուտներից մեկի չօգտագործվող տարածքն անհատույց այդ ընկերությանը տրամադրելու վերաբերյալ: Այս փուլում, ինչպես նշել է նախարարը, նախագիծն անցնում է տեխնիկական գնահատում, որից հետո կներկայացվի համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի նիստի քննարկմանը:
Ինչպես նշվել է հարցուպատասխանի ընթացքում, ամերիկահայ գիտնականների գյուտերը կարող են կիրառվել արդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի և այլ ոլորտներում:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |