Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը:
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից պատրաստված «Նորարարությունը Հայաստանի կայուն զարգացման համար» երկրորդ զեկույցը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է զեկույցի կարևորությունը և նշել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի հանձնաժողովին բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող նախաձեռնություններում:
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովան իր հերթին պատմել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման գործում նորարարության դերակատարման մասին: Նա շեշտել է, որ ներկայացված զեկույցը հայ փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունք է:
Օլգա Ալգայերովան նշել է, որ բարձր են գնահատում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ գործընկերությունը, քանի որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Անդրադարձել է եղել նորարարության վիճակագրության մեթոդաբանության բարելավմանն առնչվող հարցերին, ինչպես նաև հայկական սփյուռքի հնարավոր ներգրավմանը՝ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նորարարությունը խթանելու նպատակով:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքերը քննարկված հարցերի առաջմղման ուղղությամբ:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |