Հինգշաբթի, 11 Մայիսի 2023 11:13

Լիզինգ. Առավելություններ եվ հնարավորություններ (Հարցազրույց «Արմսվիսբանկ»-ի գործադիր տնօրենի տեղակալ - վարկավորման դեպարտամենտի տնօրեն` Գրիգոր Հովհաննիսյանի հետ)

Լիզինգ. Առավելություններ եվ հնարավորություններ (Հարցազրույց «Արմսվիսբանկ»-ի գործադիր տնօրենի տեղակալ - վարկավորման դեպարտամենտի տնօրեն` Գրիգոր Հովհաննիսյանի հետ)

Արմինֆո.1.Վերջին շրջանում շատ հաճախ ենք լսում լիզինգ պրոդուկտի մասին, այդ թվում նաև Կառավարության աջակցման ծրագրերի համատեքստում: Վերջապես, ի՞նչ է լիզինգը:

 

Լիզինգը  դա  ֆինանսական ծառայությունների տեսակներից մեկն է, որի էությունը հիմնական միջոցների (օրինակ՝ ավտոմեքենա, հատուկ մեքենաներ կամ սարքավորումներ, անգամ անշարժ գույք) ձեռքբերման ֆինանսավորումն է։ Տվյալ դեպքում ֆինանսական կազմակերպությունը`Լիզինգատուն իր հաճախորդի` Լիզինգառուի պատվերով Մատակարարից ձեռք է բերում որոշակի գույք և վարձակալության հանձնում Լիզինգառուին:

Լիզինգ ստանալու հարցը դառնում է  արդիական, երբ ձեռնարկությունը կարիք ունի  համալրելու իր սարքավորումները կամ տրանսպորտային միջոցները, միևնույն ժամանակ սեփական միջոցները բավարար չեն  և չկա հնարավորություն  վարկ ստանալ։ Հենց այս ժամանակ օգնության է հասնում այնպիսի ֆինանսական գործիք, ինչպիսին լիզինգն է: Ներկայիս հայաստանյան բանկային շուկայում, որտեղ արդեն իսկ նկատվում է գրավով ֆինանսավորումների գերհագեցվածություն (ձեռնարկությունների մեծ մասը սպառել են գրավային ապահովությունների շրջանակում վարկավորվելու սահմանաչափերը), սակայն անհրաժեշտ է սեփական արտադրանքի ու ծառայությունների մրցունակության ապահովման նպատակով իրականացնել ժամանակակից սարքավորումների ձեռքբերում: Որպես առավել արդյունավետ ֆինանսավորման գործիք սկսում է կիրառվել լիզինգ պրոդուկտը:

Նշեմ նաև, որ  լիզինգի զարգացումը չափազանց նպաստավոր է նաև մեքենա-սարքավորումներ արտադրողների և վաճառողների համար, քանի որ այն հրաշալի հնարավորություն է ընձեռում լրացուցիչ վաճառքներ իրականացնելու համար։

Այսպիսով, լիզինգի այս տեսակի կիրառման դեպքում  Լիզինգառուն երկար ժամկետով ստանում է օգտագործման  անհրաժեշտ  սարքավորումներ, հետագայում գնման իրավունքով:

 

  1. Իսկ ի՞նչը կարող է հանդիսանալ լիզինիգի առարկա և տնտեսության որ ճյուղերում գործող ձեռնարկությունները կարող են օգտվել լիզինգային ֆինանսավորումից

 

Լիզինգը հաճախ օգտագործվում է ձեռնարկատերերի կամ ընկերությունների կողմից, որոնք կարիք ունեն թանկարժեք սարքավորումների, տրանսպորտային միջոցների, հատուկ սարքավորումների կամ կոմերցիոն` անշարժ գույքի:

Ամենից հաճախ լիզինգային ֆինանսավորում տրվում է հետևյալ գույքերի ձեռքբերման նպատակով.

  • Ավտոմեքենաներ և այլ տրանսպորտ. Ամենից հաճախ լիզինգային ընկերությունները մասնագիտանում են հենց այդպիսի օբյեկտներում, օրինակ՝ հատուկ սարքավորումներում՝ բեռնատարներ, աղբատարներ կամ տրակտորներ:
  • Սարքավորումներ. Լիզինգի համար նախատեսված գույքի ևս մեկ տարածված տեսակ: Դա կարող է լինել ցանկացած սարքավորում՝ կարի կամ հացաբուլկեղենի արտադրության, բուժսարքավորումներ և այլն։
  • Անշարժ գույք. Լիզինգը կարող է օգտագործվել կոմերցիոն անշարժ գույք ձեռք բերելու համար, օրինակ՝ գրասենյակային կամ առևտրային տարածք: Հայաստանյան բանկային շուկայում լիզինգային ֆինանսավորմամբ անշարժ գույքի ձեռքբերման գործարքներ հազվադեպ են իրականացվում:

Լիզինգի պայմանագրերի առարկաները անպայման պետք է լինեն ոչ սպառվող իրեր, այսինքն՝ գույք, որը կարող է մաշվել, բայց այն դեռ կարող է օգտագործվել համաձայն իր նպատակային նշանակության։ Հետևաբար, ժամանակավոր օգտագործման համար անհնար է վերցնել, օրինակ, շինանյութ, սննդամթերք, հումք և այլն։

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում լիզինգային ֆինանսավորումը նոր թափով սկսեց իրականացվել ՀՀ կառավարության կողմից ներդրված օժանդակության (սուբսիդավորման) ծրագրերի ներդրումից հետո: Ներկայումս դրանք հիմնականում ընդգրկում են գյուղատնտեսական հումքի և այլ մշակող արդյունաբերությունների ոլորտները: Սակայն այժմ ակտիվ քննարկումներ են իրականացվում ընդգրկել նաև տնտեսության այլ ճյուղեր:

Որպես վերոնշյալին հավելում` նշեմ նաև, որ լիզինգային նախագծերը նույն կերպ կարող են նոր շունչ հաղորդել նաև մինչ այժմ առավելապես ավանդական բանկային պրոդուկտներով գործող հայաստանյան բանկային շուկայի հետագա կայուն զարգացմանն ու աճին:

 

  1. Այնուամենայնիվ, ինչո՞վ է լիզինգը տարբերվում վարկից

 

Ընդհանրությունն այն է, որ ի վերջո Լիզինգառուն ստիպված կլինի վճարել ավելին, քան գույքի սկզբնական արժեքն է։ Լիզինգատուն (ֆինանսական հաստատությունը) ստանում է եկամուտ լիզինգի տոկոսների տեսքով (հակառակ դեպքում՝ ինչպե՞ս են եկամուտ ստանալու գործարքից)։  Ամենաէական տարբերությունն այն է, որ լիզինգի առարկան լիզինգի գործողության ողջ ընթացքում հանդիսանում է Լիզինգատուի սեփականությունը, որը հանձնված է լիզինգառուի օգտագործմանը:

 Չնայած բազմաթիվ նրբությունների, լիզինգային գործարքները շատ տարածված են, իսկ որոշ դեպքերում նույնիսկ փոխարինում են դասական վարձույթին։ Այս միտումը կապված է լիզինգի առավելությունների հետ, որոնք նշում են հաճախորդների մեծ մասը։

 

  1. Իսկ որո՞նք են հանդիսանում լիզինգի առավելությունները

 

-Լիզինգի առավելությունների մի մասն արդեն իսկ նշեցի, իսկ որպես ամփոփում` հիմնական առավելությունները հետևյալներն են.

  • Ցածր սկզբնական ներդրում – լիզինգով ստացված  ակտիվի արժեքի 10-30%-ի չափով կանխավճար,
  • Երկար մարման ժամկետ՝ մինչև 10 տարի,
  • Հարկային բազայի նվազում` ծախսային հոդվածում ներառելով վարձակալության և արագացված ամորտիզացիայի վճարները,
  • Շրջանառու կապիտալի ծավալը արտադրական գործընթացում չի նվազում,
  • Հավելյալ շահույթը, որը հաճախորդը ստանում է սարքավորումներից, կարող է ծածկել վարձակալության վճարումները,
  •  Լիզինգի աջակցության ծրագրերի առկայություն։ ՀՀ կառավարությունը ընդունել է մի շարք սուբսիդավորման ծրագրեր, որոնցից օգտվելով շահառուների կողմից  վճարված  լիզինգի տոկոսների մեծ մասը  կսուբսիդավորվի Կառավարության կողմից:
  • Սարքավորումներ վաճառողները համագործակցելով  լիզինգային ընկերությունների հետ ստանում են    ապրանքի   ​​վաճառքի աճ և զեղչեր, քանի որ Լիզինգատու ընկերությունները ապահովում են մեծաքանակ գնումներ:

 

  1. Որո՞նք են լիզինգի տրամադրման պայմանները «Արմսվիսբանկ»-ում և ի՞նչ դիրք է Բանկը զբաղեցնում ՀՀ լիզինգային շուկայում

 

-«Արմսվիսբանկ»-ը ներգրավված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերում, ինչը թույլ է տալիս տրամադրել առավել հարմար պայմաններով լիզինգ` ապահովելով նվազագույն տոկոսադրույք և մարման երկար ժամկետ:Բանկը տրամադրում է լիզինգային ֆինանսավորում, որոնց տոկոսի մեծ մասը սուբսիդավորվում էՀՀ կառավարության կողմից: Արդյունքում Լիզինգառուի կողմից վճարվում է առավելագույնը տարեկան 4-5%: Նշված ծրագրերից կարող են օգտվել այն ձեռնարկությունները, որոնք աշխատում են արդյունաբերության, տրանսպորտի, շինարարության և մի շարք այլ ոլորտներում: Լիզինգ կարող է տրամադրվել մինչև 120 ամիս ժամկետով (անշուշտ կախված ձեռքբերվող գույքի բնույթից, արժեքից և ամորտիզացիոն ժամկետից), ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով, կանխավճարը` սկսած 10%-ից:

Նշեմ, որ Բանկն իրականացրել է բազմաթիվ նախագծեր սննդամթերքի, գինու-կոնյակի, պահածոների արտադրության, շինարարության, միջազգային բեռնափոխադրումների ոլորտներում: Մի շարք դեպքերում իրականցվել է արտադրության ամբողջական վերազինում: Բանկի կողմից լիզինգով տրամադրվել են եվրոպական, չինական, ռուսական հայտնի արտադրողներից ձեռքբերված սարքավորումներ:

2022 թվականին Բանկըզբաղեցնում է ՀՀ 100 մլրդ դրամ ծավալով լիզինգային ընդհանուր պորտֆելի 4.3%-ը, հայտնվելով 5 առաջատար ֆինանսական կառույցների ցանկում: 2022թ. Բանկին հաջողվել է կրկնապատկելիր լիզինգային պորտֆելը:

Միաժամանակ հանդիսանում ենք Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի անդամ, որի շրջանակում սերտ համագործակցում ենք ինչպես գործընկեր ֆինանսական կառույցների, այնպես էլ պետական մի շարք մարմինների հետ:

 

Ընթացիկ տարվա հունիսի 2-4-ը ընկած ժամանակահատվածում «Արմսվիսբանկ»-ը մասնակցելու է «Լիզինգ Էքսպո» միջոցառմանը, որը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, մուտքն ազատ է: Բոլոր հետաքրքրվողներին, ինչպես լիզինգով գույք ձեռքբերել ցանկացողներին, այնպես էլ մատակարարներին հրավիրում ենք Բանկի տաղավար ավելի մանրամասն ծանոթանալու Բանկի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներին և քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
13.05.2024
RUB4.240.04
USD387.64-0.37
EUR417.91-0.33
GBP485.83-0.42
CAD283.42-0.19
JPY24.87-0.04
CNY53.58-0.13
CHF427.48-0.46