Հինգշաբթի, 30 Մարտի 2023 10:52
Էմմանուիլ Մկրտչյան

Կոմպլաենսի էությունն է` թացը չորից տարբերելը

Կոմպլաենսի էությունն է` թացը չորից տարբերելը

Արմինֆո. Ռուսական ռելոկանտները, որոնց թիվը Հայաստանում, տարբեր տվյալներով, գնահատվում է 80-100 հազար մարդ, երկրի կյանք են ներմուծել ոչ միայն բարձր "վիճակագրական" տնտեսական աճ եւ ոչ բարձր "հաշվարկային" գնաճ, այլեւ թույլ են տվել զգալիորեն ամրապնդել Հայաստանի բանկային համակարգի ռեսուրսները:

Սակայն, ի լրումն վերջինիս, Հայաստանը, որն ընդունել է և մարդկանց, և կապիտալները, արդյունքում՝ հայտնվել է, այսպես կոչված, "հավաքական Արևմուտքի" պատժամիջոցների հզոր խոշորացույցի տակ, որը լրջորեն մտահոգված է Ռուսաստանի նկատմամբ բարեկամ կամ չեզոք երկրների կողմից հակառուսական պատժամիջոցները շրջանցելու հնարավորությամբ։ Հայաստանի բանկերն անմիջապես նախազգուշացվել են այն մասին, որ պետք է շատ խստորեն հետեւեն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (փողերի լվացման) հակազդման միջազգային կարգադրագրերին եւ լուրջ խոչընդոտներ հարուցեն առեւտրային գործառնությունների իրականացման ընթացքում հակառուսական պատժամիջոցները շրջանցելու հաճախորդների փորձերին: Խոշոր հաշվով, Հայաստանի բանկերը նախորդ տարվա մարտին պատրաստ չէին նման շրջադարձի, ուստի սկսեցին ակտիվորեն իրենց մոտ ներդնել, այսպես կոչված, կոմպլաենս-հսկողություն (compliance control) եւ դրա կոշտ "արգելապատնեշային" գործիքակազմ։ Թե ինչ է իրենից ներկայացնում այդ աշխատանքը՝ ԱրմԻնֆո-ի թղթակիցը խնդրել է պատմել Հայաստանի խոշորագույն Արդշինբանկի Համապատասխանության ապահովման վարչության պետ  Սերգեյ Հովհաննիսյանին:

 

- Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում, նույնիսկ, Հայաստանի շարքային քաղաքացու համար բանկում հաշիվ բացելն ավելի է բարդացել՝ չխոսելով արդեն այդ հաշվին մեկ կամ մի քանի տասնյակ հազար դոլար կամ եվրո դնելու մասին։ Բանկը, "շնորհակալության" փոխարեն, պահանջում է տեղեկանքների տրցակ, հիմնականում, եկամուտների վերաբերյալ: Ահա այսպիսի "շոկային" թերապիա: Արդյունքում՝ դժգոհությունն աճում է

 

- Այո, դուք ճիշտ եք, մենք ավելի ու ավելի ենք դառնում հաճախորդների կողմից կոշտ քննադատության թիրախ: Համապատասխանության վերահսկողության խստացումը ենթադրում է ոչ միայն եկամուտների օրինականության հիմնավորում, այլև պահանջում է բացահայտել առևտրային և այլ պայմանագրերի էությունը, որպեսզի բանկը կարողանա հանգիստ իրականացնել գործարքը: Բարդացել է, նույնիսկ, կանխիկ փողով անշարժ գույքի գնումը: Դրանք փոքր գումարներ չեն, և դրանք պետք է հիմնավորել։ Գիտեք, շատ բան է փոխվել և, կարծես, միանգամից: Այո, մինչև 2022 թվականը մենք ունեինք այլ ֆինանսական կյանք, խնայողությունների այլ կառուցվածք և այլն, բայց հիմա ամեն ինչ ավելի խիստ է և կոշտ։ Այլապես հայկական բանկերից ցանկաացածը կարող է հայտնվել երկրորդային պատժամիջոցների տակ և ... դե, ինքներդ եք հասկանում: Եւ այստեղ կտուժեն բոլորը. թե բանկը, թե նրա հաճախորդները:

Մյուս կողմից, մեր հաճախորդները պետք է հասկանան և ընդունեն նոր հանգամանքները և, համապատասխանաբար, փոխեն իրենց ֆինանսական վարքագիծը, ձգտեն չմասնակցել կասկածելի, իրենց գործարար բնութագրին ոչ համարժեք գործառնություններին:

Պետք է հասկանալ, որ կան չափազանց կարևոր պահեր՝ կապված մեծ թվով ռելոկանտների Հայաստան գալու հետ։ Սա երկրի ֆինանսական շուկայի համար իրական խնդիր է, խնդիր Հայաստանի և եվրոպական շատ երկրների միջև, որոնք պնդում են մեր կողմից պատժամիջոցների ռեժիմի կոշտ պահպանումը։

 

- Այդ դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են այդ համապատասխանություն պահանջները (կոմպլաենս) տարածվում շարքային, եթե կարելի է այսպես ասել, տեղաբնակների, Հայաստանի քաղաքացիների, ձեր հաճախորդների վրա, որոնց վարկային եւ այլ ֆինանսական պատմությունը ձեզ՝ բանկում քաջ հայտնի է:

 

- Այստեղ, ինչպես ասում են, գործը նուրբ է։ Նախ, համապատասխանության վերահսկողությունը պետք է վերաբերի բոլոր հաճախորդներին, բոլոր գործարքներին: Մենք մեր հաճախորդներին չենք համարում անմեղ մեղավորներ, սակայն չենք կարող աչք փակել նրանցից ոմանց՝ բարձր եկամտաբեր, բայց կասկածելի առևտրային գործարքներին կամ կասկածելի եկամուտների օրինականացմանը մասնակցելու հնարավորության վրա: Այդ հնարավորությունը "թեթևանում է" նրանով, որ մեր վերլուծական հաշվարկներով այսօր Ռուսաստանից Հայաստան եկող միջոցների ավելի քան 90 տոկոսը ոչ թե ռուս, ուկրաինացի, բելառուս ռելոկանտների փողերն են, այլ՝ մեր սփյուռքի ներկայացուցիչների փողերը, որոնց մեծ մասն ունեն հայկական անձնագրեր և գրանցում։ Իհարկե, շատ լավ է, որ այդ գումարներն այժմ աշխատելու են հայրենիքում, հավելյալ արժեք են ստեղծելու այստեղ, սակայն դրանք չպետք է լինեն անվերահսկելի։ Հենց դա էլ կոմպլաենսի գործառույթն է. առանձնացնել ճանճերը կոտլետներից:

 

- Հայտնի է, որ կոմպլաենս-վերահսկողությունը դիտարկվում է որպես գործող օրենսդրությանը, կանոններին, օրենսգրքերին և ստանդարտներին համապատասխան բիզնես վարելու սկզբունք: Պատմեք այդ մասին:

 

- Յուրաքանչյուր բանկ մշակում է իր միջոցները՝ կապված փողերի լվացման խնդրին առնչվող ռիսկերի մեծացման հետ: Որքան մեծ են գործարքների ծավալները, իսկ դրանք այսօր զգալիորեն աճել են, այնքան բարձր են ռիսկերը։ 2022 թվականից հետո Հայաստանի բանկային համակարգի համար ձևավորվեց նոր իրողություն, և այդ իրողությունն էական ազդեցություն ունեցավ փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի վրա: Նոր մարտահրավերներ, նոր ռիսկեր. Մեր բանկն ի սկզբանե ձեռնարկել է քայլեր, այդ թվում ՝ տեխնիկական և մասնագիտական, այդ մարտահրավերներին համարժեք դիմակայելու համար։ Օրինակ, եթե 2021 թվականի վերջի դրությամբ փողերի լվացման կանխարգելման ոլորտում աշխատող բանկի թիմը բաղկացած էր 4 աշխատակիցներից, ապա այժմ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ուղղությունում աշխատում է 13 մարդ, և նրանց թիվը դեռ կաճի։

 

- Մենք ի՞նչ կոմպլաենս-վերահսկողության մասին ենք խոսում, կարգավորիչ, այսինքն, ԿԲ պահանջներին համապատասխան, թե՞ կորպորատիվ, այսինքն ՝ ձեր ներքին գործընթացներին և ընթացակարգերին համապատասխան: Սրանք մի փոքր տարբեր բաներ են: Մի բան է հետևել վերևից եկող հրահանգներին, մեկ այլ բան' ստեղծել սեփական կորպորատիվ ընթացակարգային մշակույթը:

 

- Փաստորեն, Հայաստանի Կենտրոնական բանկը, որպես կարգավորիչ, բանկերի առջև պահանջներ է դնում ՝ ելնելով ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ պայքարի օրենքից: Այս օրենքը, իր հերթին, հիմնված է FATF - ի ստանդարտների վրա՝ միջպետական կազմակերպություն, որն զբաղվում է հանցավոր եկամուտների լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդեցության ոլորտում համաշխարհային ստանդարտների մշակմամբ և հիմնված է լավագույն համաշխարհային փորձի վրա: Այս տեսանկյունից՝ այն, ինչ պահանջում է ԿԲ-ը, և այն, ինչ անում են բանկերը, լիովին ներդաշնակ է, և բանկերը ձգտում են այդ ամենը կիրառել իրենց առօրյա աշխատանքում։ Այդ աշխատանքը կանոնակարգվում է ներքին իրավական ակտերով:

 

- Այսինքն, դուք բանկում ստեղծում եք ձեր սեփական ընթացակարգե՞րը: Օրինակ ՝ ռելոկանտների շրջանում "տխրահռչակ" հարցաշարը։ Ինձ թվում էր, թե այն կազմվել է Կենտրոնական բանկում, սակայն հետո պարզեցի, որ յուրաքանչյուր բանկ կազմել է իրենը. մեկն՝ ավելի խիստ, մյուսը՝ պակաս խիստ

 

- Հարցաշարը, որի մասին Դուք խոսում եք, այսբերգի գագաթն է։ Կոմպլաենսը վերահսկողության բավականին հզոր համակարգ է, առանց որի ավտոմատացման գործը գլուխ չի գա: Օրինակ, Արդշինբանկը դեռ մինչև 2022 թվականն արդեն ուներ իր սեփական կոմպլաենս-վերահսկողության ավտոմատացված համակարգը և աստիճանաբար կատարելագործում էր այն։ Բայց փետրվարյան իրադարձություններից հետո, որոնք կապված էին Ուկրաինայում պատերազմի սկսվելու հետ, բանկն արագացրեց այդ գործընթացը: Օրինակ, տարեսկզբին, դեռ մինչև ռուս-ուկրաինական դիմակայության սկսվելը, մենք ձեռք էինք բերել LexisNexis ընկերության տվյալների բազան, որն աշխատում է բազմաճյուղ տվյալների բազաների ստեղծման և հասանելիության տրամադրման ոլորտում։ Մենք ձեռք էինք բերել քաղաքական ազդեցություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազա։ Դա բանկին հնարավորություն է տալիս հաճախորդների շրջանում արդյունավետ կերպով ճանաչել քաղաքականապես ազդեցիկ անձանց։ Դա, ի դեպ, պահանջում են նաև FATF-ը եւ Հայաստանի  ԿԲ-ը։

Ստորագրվել է պայմանագիր, և ներդրման գործընթացում է ևս մեկ գործիք, որը բանկին թույլ կտա լիովին ավտոմատացված ռեժիմով հայտնաբերել կասկածելի գործարքները և կասկածելի հաճախորդներին: Այսպես, օրինակ, եթե X հաճախորդը բարձր պարբերականությամբ մասնակցում է որոշակի գործարքների, ապա "կարմիր լամպը" վառվում է։ Եվ մեր թիմը ձեռնամուխ է լինում ստուգմանը:

Մենք այսօր ձեռք ենք բերում ավտոմատացված համակարգեր, որոնք համապատասխանում են միջազգային լավագույն ստանդարտներին։ Այո, ինչպես արդեն ասացի, մենք ունենք նաեւ մեր սեփականը, բայց և մենք, և մեր արտասահմանյան կոնտրագենտները, գործընկերները պետք է վստահ լինեն, որ բանկն աշխատում է ստանդարտացված գործիքներով: Եվ որպես արդյունք, մենք հրաժարվեցինք, ինչպես ասում են, մեր հեծանիվը հորինելուց։

Մեր աշխատանքում մենք օգտագործում ենք նաև SWIFT  համակարգի՝ տեղեկատվության փոխանցման և վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգի կարևոր գործիքը, այսպես կոչված, "պատժամիջոցային սքրինինգը": Այս համակարգը թույլ է տալիս ստուգել դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման բոլոր գործառնությունների համապատասխանությունը պատժամիջոցների բոլոր ցանցերի և տվյալների բազաների հետ՝ անկախ վճարումների չափից: Ի դեպ, մեր ներբանկային գործառնական ծրագիրը նույնպես ունի հակապատժամիջոցային բաղադրիչներ, որոնք պարբերաբար թարմացվում են:

Ուզում եմ նշել, որ մենք արդեն երրորդ տարին  Big4 աուդիտորական ընկերությանը պատվիրում ենք մեր կոմպլաենս գործառույթի աուդիտ, որպեսզի վստահ լինենք, որ մենք ամեն ինչ անում ենք ճիշտ և ժամանակին:

 

- Իսկ ինչպե՞ս եք լուծում կադրերի խնդիրը: Չէ որ դա պատասխանատու և բարդ աշխատանք է։ Անփույթ մոտեցման դեպքում՝ կարելի է կորցնել հաճախորդների ողջ բազան:

 

- Միանգամայն իրավացի եք, այստեղ հարկավոր են հատուկ իրավասություններ և հմտություններ։ Մեր աշխատակիցների ճնշող մեծամասնությունն ունի միջազգային որակավորում, որն ստացել են այդ բնագավառի միջազգային կառույցների կողմից: Բանկն իր վրա է վերցնում արտերկրում հավաստագիր ստանալու համար մասնագետի ուսումնառության և քննությունների հանձնման գործընթացի ֆինանսավորումը: Դա պարտադիր պահանջ է, այլապես մասնագետը չի ունենա կարիերայի աճ և, հնարավոր է, նաեւ աշխատանք: 

 

- Եվ, այնուամենայնիվ, կարծում եմ, ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ նվազագույն պահանջներ է բանկն այսօր ներկայացնում նրանց, ովքեր ՀՀ քաղաքացի չեն և ցանկանում են դառնալ բանկի հաճախորդ:

 

- Ինչպես արդեն ասացինք, յուրաքանչյուր բանկ սահմանում է իր "անցագրային" չափանիշները, սակայն, սկզբունքորեն, դրանք գրեթե նույնական են։ Դա Հայաստանում հաճախորդի բիզնես շահերի պարտադիր առկայությունն է, ընկերությունում բաժնեմասային մասնակցությունը կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը: Այլ դեպքում, անհրաժեշտ է հայկական ընկերության հետ աշխատանքային պայմանագրի և, իհարկե, գրանցման առկայություն:

Այլ կերպ ասած՝ այդ նախապայմաններն անհրաժեշտ են, որպեսզի բանկը վստահ լինի, որ ոչ ռեզիդենտի շահերն այս կամ այն կերպ կապված են Հայաստանի հետ, որ նա այստեղ մշտապես ապրում է եւ կազմակերպում է կամ սեփական գործը, կամ վարձու աշխատող է: Դրանով իսկ՝ նա, փաստացի, երկրի ռեզիդենտ է։ Սակայն այդ նախապայմանների առկայությունն էլ չի խոսում այն մասին, որ հաճախորդի բանկային հաշիվն ինքնըստինքյան կբացեն, ոչ, կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ։ Նույնը վերաբերում է իրավաբանական անձանց հաշիվներին, փայատերերին կամ բաժնետերերին՝ ոչ ռեզիդենտներին, նրանց համար հաշիվ են բացում են միայն մեր վարչության կողմից մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Պետք է հասկանալ, որ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը հայկական է, կարևոր է իմանալ, թե ով է նրա վերջնական շահառուն։ Եթե նա ոչ ռեզիդենտ է, ապա ավտոմատացված համակարգը գտնում է "անոմալիա" և հրաժարվում է հաշիվ բացել: Դրանից հետո որոշում են մասնագետները:

 

 - Հետաքրքիր է, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում Արդշինբանկում որքա՞ն  մերժումներ են եղել հաշիվներ բացելու կամ գործարքներ կատարելու հարցում:

 

 - Բացարձակ թվեր, կներեք, չեմ կարող հայտնել, բայց տոկոսային հարաբերակցությամբ դրանք էապես աճել են։ 2022 թվականին մեր բանկում հաշիվներ բացելու մերժումների թիվը 60 անգամ ավելի է, քան 2021 թվականին։ Հիմնական պատճառը պատժամիջոցների ռիսկերն են կամ, այսպես կոչված, "անհամապատասխանության ռիսկերը"։ Հաշիվներ բացել ցանկացող ոչ բոլոր ֆիզիկական անձինք են համապատասխանել մեր չափանիշներին կամ նախապայմաններին, և գործարքներ իրականացնող ոչ բոլոր իրավաբանական անձինք են շարունակել վստահություն ներշնչել՝ դրանց խորը ուսումնասիրությունից հետո: Եղել են մերժման դեպքեր՝ պատժամիջոցների ենթակա ապրանքների զուգահեռ ներմուծման առևտրային գործառնությունների առկայության պատճառով։ Այդպիսի և նման գործարքների վերաբերյալ մերժումները մեկ տարվա ընթացքում ավելացել են 10 անգամ։

 

- Արդյո՞ք տարբերություն դրվում է FATF չափանիշների և պատժամիջոցների ռեժիմին առնչվող պահանջների միջև: Չէ որ դրանք միանգամայն տարբեր հարթություններ են։

 

- Մեր հանդուրժողականությունը բոլորի նկատմամբ զրոյական է։ Սխեմաները, անշուշտ, շատ տարբեր են: Լվացման սխեմաները շատ լղոզված են, հետքը գտնելու համար պետք է մեծ մասնագետ լինել։ Իսկ պատժամիջոցային սխեմաներն ավելի հստակ են, ոչ այնքան խրթին։ Դրանք, հիմնականում, վերաբերում են ներմուծմանը–արտահանմանը։ Կարող են լինել շքեղության առարկաների վերաբերյալ գնային համաձայնագրերին առնչվող դեպքեր, երբ թանկարժեք իրը պայմանագրով վաճառվում է շատ ավելի էժան և, դրանով իսկ, կարծես, ենթակա չէ պատժամիջոցների: Այս ամենը պետք է հասկանալ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
14.05.2024
RUB4.240.00
USD387.690.05
EUR418.590.68
GBP486.740.91
CAD283.670.25
JPY24.79-0.08
CNY53.590.01
CHF427.21-0.27